Սոցիալական աջակցություն

Սոցիալական աջակցությունը իր մեջ ներառում է` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողներին հավասարը հավասարին խորհրդատվություն, ՀՌՎ և տուբերկուլոզի  բուժման հետևողականության վերաբերյալ կարգապահության հետևողականություն, տնայցեր, սննդի փաթեթների տրամադրում, շահառուի հիվանդանոցում գտնվելու ժամանակ խնամք և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում, ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց խնամք հղիության ամբողջ ընթացքում, ինչպես նաև հետծննդյան շրջանում և հիվանդանոցում գտնվելու ժամանակ, ուղղորդում հոգևորականի և հոգեբանի մոտ անհրաժեշտ աջակցություն ստանալու, դաշտային աշխատանք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ընտանիքների, նրանց ընկերների և ազգականների հետ՝ բացահայտելու այն հիմնական առողջական և սոցիալական խնդիրները, որ ունեն շահառուները, խորհրդատվություն ընտանիքի անդամներին հիմնականում կենտրոնանալով այն վարքագծին, որ պետք է դրսևորեն ընտանիքի անդամները շահառուների հանդեպ, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցնեն, լինեն շատ հոգատար և կարեկից, ինչպես նաև նպաստել նրանց ինտեգրմանը ընտանիք և հասարակություն և աջակցել նրանց վերականգնողական շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող թեմաներով փոխ¬օգնության խմբերի համավարում, տեղեկատվական դասընթացներ, սոցիալական ուղղորդումներ:

 

Կենտրոնի սոց. աշխատակիցներն են Էդգար Շախկյանը և Կարինե Թագվորյանը

 

No results found.

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․