A-ից B կետը

Գլխացավով տառապող ուսուցիչը այցելում է մի անվանի բժշկի և հարցնում.

- Ի՞նչ դեղեր խմեմ, որ ազատվեմ այս գլխացավից:

Բժիշկը պատասխանում է.

- Այդ դեղամիջոցի մասին շատ տարիներ առաջ ինձ էիք ասել, այժմ ինձանից եք հարցնո՞ւմ: Երբ դպրոցում իմ ուսուցիչն էիք և չէի կարողանում լավ սովորել ու շատ էի նեղսրտում, գրատախտակին նշեցիք A և B կետերը և ասացիք, որ յուրաքանչյուր օր նման է A կետից B կետը հասնելու մի ընթացքի: Եվ երբ առավոտյան արթնանում ես ու գիտակցում, որ օրը պետք է սկսել Քրիստոսով, այսինքն` Աստծու հետ համագործակցելով, թե ինչ ունես անելու այդ օրը և երեկոյան օրդ նույնպես ավարտում Քրիստոսով` իբրև նշանակետ ունենալով Աստծուն մոտենալու առաջադրանքը, ապա ամբողջ օրդ վերափոխվում է, լցվում լույսով, ուրախությամբ և գործելու, սովորելու կարողությամբ: Այդ օրվանից սկսեցի այդպես մտածել, ապրել ու ամեն օր նորանոր հաջողություններ ձեռքբերել: Սակայն տեսնում եմ, որ մոռացել եք, թե ինչ խորհուրդ եք տվել տարիներ առաջ, քանի որ A-ից B կետը հասնելու ուղին կապում եք այս աշխարհի խնդիրների, նպատակների ու հոգսերի հետ, դրա համար էլ տառապում եք գլխացավից ու A-ից B կետը չհասնելու անկարողությունից:

 

Հովհաննես Մանուկյան
 

20.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․