23 Նոյեմբեր, Շբ
Հայր Նեղոսն ասաց. «Ամեն մի առաքինություն, որ մարդ գործում է, նրա արդյունքն աղոթքի ժամանակ կգտնի: Եթե ցանկանում ես աղոթել՝ ինչպես հարկն է, մի՛ տրտմեցրու քո եղբորը, և մի՛ կամեցիր լինել այնպիսին, ինչպիսին ինքդ ես փափագում, այլ ինչպես Աստված է կամենում քեզ համար՝ ա՛յն սիրիր, և դու հանգիստ կգտնես աղոթքներիդ ու խնդրանքներիդ մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016