Մի ճամփորդ երկար ճանապարհ անցավ, որ հասնի հեռավոր լեռան գագաթին գտնվող հնամենի եկեղեցուն: Կեսօրին տեղ հասավ և ոգևորությամբ ներս մտավ: Ներսում տիրող լռությունն ու անդորրը հուզեցին ճամփորդին, բայց մթության պատճառով չկարողացավ հիասքանչ որմնանկարները զննել:
- Դրանք միայն արևածագին են երևում,- բացատրեց եկեղեցու սպասավորը,- ավանդությունը պատմում է, որ այս եկեղեցին կառուցող վարպետներն ուզում էին հասկացնել մեզ այն ճշմարտությունը, որ Տերը միշտ հարմար ժամանակ է ընտրում՝ Իր ողջ փառքով մեզ ներկայանալու համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի