Անարգանքը որպես օրհնություն

Հնագույն ժամանակներում մի քրիստոնյա կին հայտնվեց մի անմարդաբնակ կղզում, որտեղ, տարաբնույթ նեղություններ կրելով, քառասուն տարի ճգնեց աղոթքի ու պահքի մեջ: Վերջապես մի նավ մոտեցավ ափին ու նրան մայր ցամաք հասցրեց:

Մեծ ճգնավորներից մեկի մոտ գալով՝ պատմեց իր ճգնության մասին: Նրան ուշադիր լսելուց հետո ծերը հարցրեց.

- Իսկ մարդկանց անարգանքները կարո՞ղ ես որպես օրհնություններ ընդունել:

- Չեմ կարող, Հա՛յր,- շփոթված պատասխանեց կինը:

- Այդ դեպքում ոչինչ էլ ձեռք չես բերել քո քառասնամյա ճգնությունից,- եզրակացրեց ծերը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

29.09.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․