Մի մարդ իմաստունի մոտ գնաց ու հարցրեց.
- Ինչպե՞ս իմաստուն դառնամ:
Իմաստունը պատասխանեց.
- Դռնից դուրս արի ու մի փոքր դրսում կանգնիր:
Մարդը զարմացավ, բայց արեց ինչպես ասվել էր: Իսկ դրսում այնպիսի հորդառատ անձրև էր, որ խեղճը մինչև վերջին թելը թրջվեց: Կես ժամից չդիմացավ ու ներս գնաց:
- Եվ ի՞նչ եղավ իմ դրսում կանգնելուց,- հարցրեց իմաստունին,- մի՞թե որևէ բան փոխվեց դրանից:
- Որևէ բացահայտում չեղա՞վ, երբ կանգնել էիր անձրևի տակ:
- Ի՞նչ բացահայտում պիտի լիներ,- վրդովվեց մարդը,- ոտքից գլուխ թրջվեցի անձրևի տակ ու ինձ վերջին հիմարն էի զգում:
- Կարևոր բացահայտում ես արել,- ասաց իմաստունը,- եթե մարդ ընդունում է, որ ինքը հիմար է, նշանակում է սկիզբը դրված է: Հենց դա էլ իմաստության սկիզբն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի