26 Դեկտեմբեր, Եշ
Մի անգամ հայր Սերաֆիմի մոտ մի ուզբեկ է գալիս իր տասնհինգամյա որդու հետ և նրա ոտքերն ընկում.
- Ռուս տեր հայր, աղոթի՛ր որդուս համար, ընկնավոր է:
- Իսկ դու հավատո՞ւմ ես, որ Աստված կարող է օգնել,- հարցնում է հայր Սերաֆիմը:
- Հավատում եմ,- պատասխանում է տղայի հայրը- Ամեն տեղ եղել եմ՝ Տաշքենդի մոլլայի մոտ, Բուխարայի մոլլայի մոտ, Սամարղանդում: Ոչ ոք չօգնեց: Դո՛ւ օգնիր:
- Դե ինչ, եկ միասին աղոթենք,- ասում է հայր սուրբը:
Նրանք երեքով ծնկի են իջնում: Հայր Սերաֆիմը հիվանդի համար աղոթքն ու կանոնն է կարդում, նրան օրհնված յուղով օծում, չնայած որ մկրտված չէր, այլ ըստ մահմեդական սովորույթի՝ թլպատված և ասում.
- Շաբաթ և կիրակի ժամանակ չեմ ունենա, պատարագին շատ ժողովուրդ է հավաքվում: Իսկ երկուշաբթի ճաշից հետո արի:
Եվ երբ այդ մարդը որդու հետ երկուշաբթի հայտնվեց եկեղեցու ցանկապատի մոտ, կոշիկները հանեց դարպասների առջև, ծնկի իջավ և այդպես ծնկաչոք անցավ դարպասից մինչև հայր Սերաֆիմի տնակը:
Թող սա դաս լինի ամենքիս համար: Մեզնից ո՞վ այդպես ծնկաչոք կգնա իր բարերարի մոտ: Իսկ ուզբեկն ուրախությունից եկեղեցու բակը ծնկաչոք անցավ, արտասվելով …
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի