23 Նոյեմբեր, Շբ
Մի վայրում բնակվող երկու մենակյացներ կային: Մի մեծն ծեր, գնալով նրանց մոտ, կամեցավ փորձել նրանց: Սա վերցրեց գավազանը և սկսեց ավերել բանջարեղենը: Եղբայրը, տեսնելով նրան, թաքնվեց, և երբ մի բանջար էր մնացել ընդամենը, եղբայրն ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես՝ թո՛ղ դա, որպեսզի եփենք և միասին ճաշակենք»: Եվ ծերն ընկնելով եղբոր առաջ` ասաց. «Աստծո Հոգին հանգչում է քեզ վրա, եղբա՛յր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016