Անմիտ սպասում

Անմիտ սպասում | Anmit Spasum

Մի հիմար մարդ սունկ գտավ ու մտածեց.

- Դեռ երեկ այն չկար: Եթե մի գիշերվա ընթացքում այսքան աճել է, ապա մինչև երեկո որքա՜ն կաճի:

Եվ անտառում այլ սնկեր հավաքելու փոխարեն՝ պառկեց այս մեկի մոտ ու սկսեց սպասել, թե երբ այն կմեծանա ու կդառնա մի զամբյուղի չափ: Սպասեց-սպասեց, բայց փոխարենը սունկը որդնեց միայն: Այդպես էլ դատարկ զամբյուղով տուն գնաց: Քանի որ հիմարությունն ու ագահությունը ոչ միայն վատ օգնականներ են, այլև օգնում են կորցնել այն, ինչ ունես:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

02.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․