Հայր Դանիելն ասում էր, թե հայր Արսենը մի անգամ հիվանդացավ Սկյութիայում: Նրան ինչոր բան պետք եղավ, բայց քանի որ չէր կարող գնել, մեկ ուրիշից խնդրելով վերցրեց և ասաց. «Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր, որ արժանի արեցիր ինձ բարություն ընդունել հանուն Քո անվան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016