Անընչություն

Սրբերից մեկը` Փիլագրիոս անունով, բնակվում էր Երուսաղեմում և գործում էր, որ իր հացը վաստակի: Մինչ փողոցում վաճառում էր իր ձեռագործը, ահա մեկը գցեց իր քսակը, որի մեջ հազար դահեկան կար: Ծերը, գտնելով այն, մնաց նույն տեղում` ասելով թե` ով կորցրեց, նորից գալու է այս տեղը: Եվ նա եկավ` լալով ու արտասվելով: Ծերը տեսնելով նրան՝ մի կողմ տարավ և քսակը տվեց նրան: Իսկ այն մարդը բաց չէր թողնում նրան` կամենալով գեթ մի բանով վարձահատույց լինել, իսկ սուրբը չէր կամենում ոչինչ վերցնել: Այնժամ մարդն սկսեց աղաղակել և ասել. «Եկե՛ք, տեսե՛ք՝ ինչ արեց Աստծո մարդը»: Իսկ ծերը գաղտնի փախավ քաղաքից, որպեսզի իր արածի համար չճանաչեն իրեն և պատվի չարժանացնեն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․