25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր հայր Պիմենին ասաց. «Ես ուր էլ գնամ, հա՛յր, Աստծուց օգնություն կգտնեմ, քանի որ փորձով գիտեմ, որ հարաժամ օգնում է ինձ»: Ծերն ասաց նրան. «Ովքեր ձեռքին սուր ունեն՝ մարդ սպանելու համար, նրա՛նք էլ են Աստծուց օգնություն ստանում այս կյանքում: Դու դրանով մի՛ հպարտացիր, այլ ճգնի՛ր և հսկի՛ր, որ հավիտյան ապրես, քանզի բարի չէ հանգիստն ու մարմնական ուրախությունն այս կյանքում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016