Արիության և համբերության մասին

Մի անգամ եղբայրները գնացին հայր Անտոնիոսի մոտ և ասա­ցին նրան. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, որով ապրենք»: Ասաց նրանց ծերը. «Դուք լսել եք Ավետարանից, որովհետև այնտեղ ամեն բան գրված է. կատարե՛ք այն և կապրեք»: Եղբայրները նրան ասացին. «Սակայն քեզնից ևս կամենում ենք խոսք լսել, հա՛յր»: Ծերն ասաց նրանց. «Ավետարանում այսպես է գրված. «Եթե մեկը քո աջ ծնոտին հարվածի, դու մյո՛ւսն էլ դարձրու նրան» (Մատթ. Ե, 39, Ղուկ. Զ, 29): Այդ­ պե՛ս արեք և դուք»: Եղբայրներն ասացին. «Այդ չենք կարող անել»: Ծերն ասաց. «Եթե չեք կարող մյուսը դարձնել, ապա մի կողմին համ­բերե՛ք»: Եղբայրներն ասացին. «Ոչ էլ այդ կարող ենք անել»: Ծերն ասաց նրանց. «Եթե այս ևս չեք կարող անել, ապա գոնե դո՛ւք հար­վածող մի եղեք»: Նրան ասացին. «Այդ ևս չենք կարող անել»: Այնժամ ծերն ասաց իր աշակերտին. «Այս եղբայրների համար կերակուր պատ­րաստի՛ր, որովհետև հիվանդ են: Եթե այս ամենն իրենք չեն կարող անել, ես ի՞նչ կարող եմ անել սրանց համար»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․