Արիության և համբերության մասին

Ճգնավոր Մերույժենին բնակվում էր մեծ վանքում և այնքան ճգնությունների ու վշտերի տվեց իր մարմինը, մինչև ջրգողություն ախտով հիվանդացավ: Իրեն մխիթարելու եկող հայրերից բոլորին ասում էր. «Աղոթե՛ք ինձ համար Տիրոջը, հայրե՛ր, քանզի գուցե իմ ներքին մարդը հիվանդանա ջրգողությամբ, ուստի իմ Տեր Աստծուց խնդրում եմ երկարաձգել իմ այս մարմնի ցավը»: Այս մասին լսեց Երուսաղեմի Եվստիքիոս պատրիարքը և կամենում էր նրան անհրա­ժեշտ դեղորայք ուղարկել: Սակայն Մերույժենի ծերը պատվիրեց նրան և ասաց. «Աղո՛թք արա ինձ համար, տե՛ր, որպեսզի փրկվեմ հավի­տենական տանջանքներից. դա բավական է ինձ». և ոչինչ չվերցրեց նրանից: Այսպես անարգ և և խոտան էին համարում հայրերը այս աշ­ խարհի հանգիստը և նեղություն էին սիրում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․