25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր աղաչեց հայր Սիսոյին և ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Նստի՛ր քո սենյակում և արտասուքներով հանձնի՛ր քեզ Աստծուն և կհանգստանաս»: Եղբայրն ասաց. «Հա՛յր, կամենում եմ պահել իմ խորհուրդները և չեմ կարողանում»: Ծերն ասաց. «Ինչպե՞ս կկարողանանք պահել մեր մտքերն ու խորհուրդները, քանի դեռ մեր բերանն ու ականջները բաց ենք թողել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016