Արթուն և զգաստ լինելու մասին

Մի ուղտապան ևս գնաց Հովհաննեսի մոտ` նրա ձեռագործը վերցնելու և այլ տեղեր տանելու: Եվ երբ հայր Հովհաննեսը գնաց այն բերելու, մոռացավ, որովհետև նրա միտքը հափշտակված էր առ Աստված, իսկ ուղտապանն սպասում էր և բախեց դուռը, քանզի ուշա­նում էր: Հայրն ասաց. «Ի՞նչ ես կամենում, եղբա՛յր»: Իսկ նա ասաց. «Քո ձեռագործը, հա՛յր»: Եվ երբ խոստացավ տալ, դարձյալ մոռա­ցավ, իսկ ուղտապանը երրորդ անգամ բախեց դուռը, և հայրը, դուրս գալով, նույն բանը լսեց նրանից: Եվ երբ հայր Հովհաննեսը կրկին ներս մտավ՝ բերելու, կրկնեց` պարան­ուղտ, պարան­ուղտ, որպեսզի չմոռանա մինչև բերելը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․