23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր ասաց. «Մարդը պետք է իր գործերը պահպանի, որպեսզի դրանցից ոչինչ չկորչի: Եթե մեկը շատ գործեր անի և չպահի իր գործերը, հաստատուն չի մնա»: Եվ ահա այսպիսի բան պատմեց. «Մի եղբոր հայրը մահացավ և ժառանգություն թողեց, իսկ նա, կամենալով ողորմություն անել վախճանվածի հիշատակին, որոշեց վաճառել այն: Մի օտար եղբայր եկավ նրա մոտ և արթնացրեց նրան գիշերով՝ ասելով. «Արի օգնիր ինձ»: Եղբայրն աղաչեց նրան և ասաց. «Հոգնաբեկ եմ, չեմ կարող օգնել»: Նա նրան ասաց. «Եթե չես օգնում, հեռո՛ւ գնա այստեղից»: Եվ օտար մարդը վեր կենալով՝ գնաց: Հաջորդ գիշեր նա տեսիլքում տեսավ, որ ցորենը տվեց հացթուխին, իսկ նա նրան հաց չտվեց: Այնժամ գնաց մի ծերի մոտ և ամեն ինչ պատմեց նրան: Ծերը նրան ասաց. «Բարի գործ արեցիր, բայց հակառակորդը չթողեց վարձն ստանալ»: Ուրեմն՝ մարդը պետք է արթուն լինի իր գործի մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016