Աստծո լույսը

Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց.

- Սրբազա՛ն, եթե Աստված անչափ ողորմած է, ապա ինչպե՞ս ոմանց կզրկի Երկնային Արքայությունից:

- Իսկ դու ի՞նչ ես գլուխդ տարուբերում և հանգիստ չես նստում,- հարցրեց միտրոպոլիտը:

- Որովհետև արևն ուղիղ աչքերիս է խփում:

- Ահա և հարցիդ պատասխանը,- ասաց միտրոպոլիտը,- ոչ թե Աստված չապաշխարած մեղավորներին կզրկի Իր Երկնային Արքայությունից, այլ նրանք չեն դիմանա Նրա լույսին, ինչպես որ դու չես դիմանում արևի լույսին: Այդ պատճառով էլ դեռ այստեղ՝ երկրի վրա հոգևոր տեսողությունդ լույսի ազդեցությանը սովորեցրու, քրիստոնյա՛, որպեսզի Միածնի փառքի փայլատակումը չկուրացնի քեզ, և դժոխքի խավարը կուրացած հոգուդ համար միակ հարազատ միջավայրը չլինի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

29.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․