25 Նոյեմբեր, Բշ
Ուսումնատենչ մեկն ուրիշ երկրից գալով Փարիզ, մի ուսումնական հաստատություն մտավ, որտեղ աստվածաբանություն էին դասավանդում: Եվ երբ դասախոսի բերանից լսեց կարդացվող այս խոսքը, թե՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Մատթ. 22:37), անմիջապես վեր կենալով` դուրս եկավ: Այս տեսնելով` բոլորը զարմացան: Դասախոսը նրան հարցրեց.
-Ի՞նչ եղավ քեզ, կամ ի՞նչ ասվեց, որ դուրս ելար:
-Ոչինչ,- պատասխանեց,- սակայն մինչ ուրիշ խոսք լսելը, նախ կամենում եմ գործով կատարել լսածս:
Հայելի վարուց