Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Երկու ծերեր միասին էին բնակվում բազում տարիներ և երբեք չէին վիճել իրար հետ: Մի օր մեկը մյուսին ասաց. «Ե՛կ մենք էլ կռվենք իրար հետ, ինչպես մարդիկ»: Եվ մյուսն ասաց. «Չգիտեմ, թե ինչպես է լինում կռիվը»: Այս մեկն ասաց. «Ահա ես մեջտեղում մի աղյուս կդնեմ և կասեմ. «Սա իմն է», իսկ դու կասես. «Ո՛չ, իմն է»: Սրանից կսկսվի խառնակություն և կռիվ»: Եվ վերցնելով կավե աղյուսը՝ դրեց մեջտեղում, և մեկն ասաց. «Սա իմն է», երկրորդն ասաց. «Ո՛չ, իմն է», և առաջինը բարկությամբ ասաց. «Ո՛չ, իմն է», իսկ երկրորդը հեզու­թյամբ ասաց. «Եթե քոնն է, վերցրո՛ւ և գնա՛ այստեղից»: Եվ չկարո­ղացան կռվել միմյանց հետ, այդպես հեռացան և չխռովեցին իրարից, որովհետև ընկերասիրություն էին սերտել և խաղաղություն սովորել, և օրինակի համար անգամ չկարողացան կռվել, գեթ ճանաչելու հա­մար` ինչպես է լինում և ինչպիսին է այն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․