Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Սաստիկ ճգնավոր և աստվածասեր մի կրոնավոր անապատում մենակյաց մի բարեկամ ուներ: Վախճանվեց այդ մենակյացը, և կրո­նավոր բարեկամը, մտնելով նրա խուցը, հիսուն դահեկան գտավ և սկսեց տրտմել ու լաց լինել և մտավախություն ուներ, թե միգուցե այդ ոսկու պատճառով մենակյացը պակասի Աստծո ողորմությունից: Եվ երբ սաստիկ աղաչեց Տիրոջը դրա համար, տեսավ Տիրոջ հրեշտա­կին, որ նրան ասաց. «Ինչո՞ւ ես ցավագնում ու հոգոցներ քաշում այն մենակյացի համար, քանզի ով մարդասիրություն է կամենում` թող Աստծուն հանձնի նրան, քանզի եթե բոլորը կատարյալ լինեին, ինչպե՞ս կերևար Ատծո մարդասիրությունը»: Սրանով հավատաց եղ­բայրը, թե այն մենակյացին ողորմություն արեց Աստված, և գոհացավ Աստծուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․