Ոմն ծեր աղաչեց մի երիտասարդի՝ բնակվել իր հետ, և երիտասարդն ասաց նրան. «Մի շաբաթ հետո կգամ»: Գնաց և ուշացավ: Հետո եկավ ծերի մոտ և փորձեց նրան` ասելով. «Պոռնկության մեջ ընկա, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Ապաշխարողների համար հույս կա, որդյա՛կ, քո մեղքերի կեսը կվերցնեմ ինձ վրա, և միասին կապաշխարենք»: Եվ երիտասարդն ասաց. «Այժմ գիտեմ, որ կարող ենք բնակվել միասին»: Եվ մնացին մի խցի մեջ, և մինչ այսօր այն խուցն Սկյութիայում կոչվում է երկու եղբայրների խուց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016