Մի գյուղացի կար, որ գեղեցիկ նժույգ ուներ, և հարուստ մարդ էր համարվում իր գյուղում: Նրան նախանձում էին: Բայց երբ նրա ձին գնաց տափաստան ու չվերադարձավ, մարդիկ դադարեցին նախանձել, իսկ ոմանք նույնիսկ խղճացին նրան: Բայց ծերունին չէր տխրում և հանգիստ էր: Նրան հարցնում էին.
- Ինչո՞ւ դեմքիդ թախիծ չկա:
- Իսկ ես չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ,- պատասխանում էր նա:
Բայց երբ նրա ձին վերադարձավ և իր հետ վայրի ձիերի երամակ բերեց տափաստանից, բոլորը կրկին սկսեցին նրան նախանձել: Եվ միայն ծերունին չէր ուրախանում և հանգիստ էր: Կրկին հարցրին նրան.
- Այժմ ինչո՞ւ ուրախություն չկա դեմքիդ:
- Ինձ տրված չէ իմանալ դա լավ է, թե վատ,- առաջին անգամվա պես պատասխանենց նրանց:
Եվ երբ նրա որդին ընկավ հեծելուն անսովոր ձիուց և խեղեց ոտքը, ոմանք տխրեցին, իսկ այլոք թաքուն ուրախացան: Բայց գյուղացին հանգիստ էր: Նրան կրկին հարցնում էին և նա նախկինի պես էր պատասխանում: Պատերազմ սկսվեց և բոլոր երիտասարդներին զորակոչեցին բանակ, իսկ նրա որդուն չվերցրին: Բոլորը կրկին սկսեցին նախանձել նրան: Միայն ծերունին էր, որ ո՛չ տխրում էր, ո՛չ՝ ուրախանում…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի