Աստված չի պատասխանում

Մի ճգնավոր մի ամբողջ տարի պահք պահեց՝ ուտելով միայն շաբաթը մեկ անգամ:

Եվ այդպիսի ջանքերից հետո խնդրեց, որպեսզի Աստված բացատրի իրեն Սուրբ Գրքից մի հատվածի միտքը միայն: Եվ ոչինչ չլսեց ի պատասխան:

- Իզուր այսքան ժամանակ վատնեցի,- ինքն իրեն ասաց վանականը,- Ինչպիսի՜ զոհողությունների գնացի ի սեր Աստծո, իսկ Նա ինձ չի պատասխանում: Ավելի լավ է գնամ այստեղից և թող որևէ կրոնուսույց բացատրի ինձ այդ հատվածի իմաստը:

Եվ այստեղ հայտնվեց հրեշտակն ու ասաց.

- Տասներկու ամիսների պահքը քեզ միայն այնտեղ բերեց, որ հավատացիր իբրև թե ավելի լավն ես մյուսներից, իսկ Աստված չի լսում ունայն ամբարտավաններին: Իսկ, երբ խոնարհաբար համաձայնվեցիր մերձավորիցդ խորհուրդ հարցնել, ապա Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ:

Եվ հրեշտակը ճգնավորին բացատրեց այն ամենն, ինչ նա ցանկանում էր իմանալ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․