Աստվածաշնչի ընթերցանու­թյան հերթականությունն ըստ գրքերի կարևորության և մատչելիության

 

 

Աստ­վա­ծաշնչ­յան բո­լոր գրքերն էլ, թե­պետ կուռ ամ­բող­ջություն են կազ­մում, սա­կայն տար­բեր են թե՛ ի­րենց կարևո­րությամբ և թե՛ մատ­չե­լիությամբ, ինչն ինք­նին են­թադ­րում է ըն­թեր­ցա­նության` սրբա­զան գրքե­րի ընդ­հա­նուր ցան­կից զա­նա­զան­վող հեր­թա­կա­նություն և ա­ռան­ձին գրքե­րի ա­ռա­վել խոր քննություն և սեր­տո­ղություն:

Ս. Գրքի եր­կու ան­քակ­տե­լի մա­սե­րից ա­ռա­վե­լա­գույն հար­գը Նոր Կտա­կա­րա­նինն է` իբրև Հնի լրու­մի(1): Իսկ նոր-կ­տա­կա­րան­յան 27 գրքե­րի շար­քում, բնա­կա­նա­բար, կարևո­րա­գույն­նե­րը չորս Ա­վե­տա­րան­ներն են, ո­րոնք նկա­րագ­րում են մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի կյան­քը, ա­ռա­քե­լությու­նը և քավ­չա­րար մա­հը, և շա­րադ­րում Նրա խոս­քերն ու վար­դա­պե­տությու­նը. «Աստ­ված բազ­մա­պի­սի ձ­ևե­րով և այ­լա­զան օ­րի­նակ­նե­րով նա­խա­պես խո­սեց մեր հայ­րե­րի հետ մար­գա­րե­նե­րի մի­ջո­ցով. այս վեր­ջին օ­րե­րին մեզ հետ խո­սեց Իր Որ­դու մի­ջո­ցով, Ում ժա­ռանգ նշա­նա­կեց ա­մեն ին­չի և Ում մի­ջո­ցով ստեղ­ծեց տիե­զեր­քը» (Եբր. Ա 1, 2):

Ի­րենց կարևո­րությամբ Ա­վե­տա­րան­նե­րին հա­ջոր­դում են Գործք ա­ռա­քե­լոցն ու ա­ռա­քե­լա­կան թղթե­րը:

Ա­վե­տա­րան­նե­րի այս գե­րա­կա հարգն իր ար­տա­հայ­տությունն է գտել նաև Ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կան աստ­ված­պաշ­տության մեջ: Սրբա­զան գրքե­րից միայն Ա­վե­տա­րանն է դրվում խո­րա­նում` սուրբ սե­ղա­նի վրա: Այն մա­տուց­վում է հոգևո­րա­կան­նե­րին ու հա­վա­տաց­յալ­նե­րին` համ­բու­րե­լու հա­մար: Քա­հա­նան, իբրև մե­ծա­րան­քի նշան, Ա­վե­տա­րա­նը բռնում է դաս­տա­ռա­կով` թաշ­կի­նա­կով: Ա­վե­տա­րա­նա­կան ըն­թերց­վածք­ներն ընդգրկ­ված են Մաշ­տո­ցի մեջ` իբրև հի­վանդ­նե­րի բժշկության կա­նոն, և այլն:

Հինկ­տա­կա­րան­յան գրքե­րից քրիս­տոն­յա­նե­րի հա­մար ա­մե­նա­կարևո­րը Սաղ­մո­սա­րանն է, ո­րը լայ­նո­րեն կի­րառ­վում է ընդ­հան­րա­կան և ա­ռանձ­նա­կան աստ­ված­պաշ­տության մեջ: Սաղ­մոս­նե­րը հոգևոր եր­գեր են, ո­րոնք ի­րենց փա­ռա­բա­նա­կան, գո­հա­բա­նա­կան, պա­ղա­տա­կան և ա­պաշ­խա­րա­կան բնույ­թով նույ­նա­կան են ա­ղոթք­նե­րի հետ, բայց այն ա­ռանձ­նա­հատ­կությունն ու տար­բե­րությունն ու­նեն վերջին­նե­րից, որ հինկ­տա­կա­րան­յան բո­վան­դակ օ­րենսդ­րա­կան, պատ­մա­կան, ի­մաս­տության և մար­գա­րեա­կան գրքե­րի կա­տար­յալ խտա­ցումն են:

Նորկ­տա­կա­րան­յան գրքե­րի և Սաղ­մո­սա­րա­նի դե­րը ա­ռանձ­նա­կան աստ­ված­պաշ­տության մեջ մեծ է և կարևոր­վել է Ե­կե­ղե­ցու հայ­րե­րի կող­մից: Նշենք, որ Նոր Կտա­կա­րա­նի գրքե­րի և սաղ­մոս­նե­րի քաջ ի­մա­ցությունն ու ան­գիր ի­մա­նա­լը պար­տա­դիր է ե­ղել միջ­նա­դար­յան վան­քե­րում:

Սա­կայն նորկ­տա­կա­րան­յան գրքե­րի ա­ռանձ­նա­հա­տուկ դերն ու կարևո­րությու­նը չի նսե­մաց­նում հինկ­տա­կա­րան­յան մյուս գրքե­րի ար­ժե­քը, այլ միայն աս­տի­ճա­նա­կար­գում է: Հենց Հին Կտա­կա­րա­նի գրքե­րը նկա­տի ու­նի Պո­ղոս ա­ռաք­յա­լը, երբ ա­սում է. «Աստ­ծու շնչով գրված ա­մեն գիրք օգ­տա­կար է ու­սուց­ման, հան­դի­մա­նության, ուղ­ղե­լու և ար­դա­րության մեջ խրա­տե­լու հա­մար, որ­պես­զի կա­տար­յալ լի­նի Աստ­ծու մար­դը և պատ­րաստ` բո­լոր բա­րի գոր­ծե­րի հա­մար» (Բ ­Տիմ. Գ 16-17)(2):

Սա­կայն հինկ­տա­կա­րան­յան գրքե­րի ընտ­րությու­նը մա­նա­վանդ սկսնակ­նե­րից զգու­շություն է պա­հան­ջում:

Այս­պես, ըստ Ո­րո­գի­նե­սի վկա­յության` Իս­րա­յե­լում մինչև 30 տա­րին բո­լո­րե­լը ար­գել­ված էր կար­դալ Աստ­վա­ծաշն­չի սկիզ­բը, Ե­զե­կիե­լի մար­գա­րեության սկիզբն ու վեր­ջը և Երգ եր­գո­ցը: Ս. Ա­թա­նաս Ա­ղեք­սանդ­րա­ցին Երգ եր­գո­ցի հա­մար մաս­նա­վո­րա­պես ա­սում է. «Նրա մեջ ա­մեն ինչ սկզբից մինչև վերջ գրված է խորհր­դա­բար, ա­ռեղծ­վա­ծա­յին այ­լա­բա­նությամբ. նրա մեջ ամ­փոփ­ված դա­վա­նա­կան ի­մաստ­նե­րը ոչ թե տա­ռի մեջ են, այլ խո­րա­պես ծածկ­ված են նրա տակ... Ա­հա թե ին­չու միայն կա­տար­յալ­նե­րը կա­րող են կար­դալ այս գիր­քը, սա­կայն նրանք էլ կար­դա­լիս պետք է նկա­տի ու­նե­նան այ­լա­բա­նությու­նը, որ­պես­զի ա­նի­մաստ­նե­րի տգի­տությամբ չծաղր­վի նրա մեջ շա­րադր­վա­ծը»(3):

Բանն այն է, որ այս գիր­քը այ­լա­բա­նո­րեն պատ­մում է Փե­սա­յի` Հի­սուս Քրիս­տո­սի և հար­սի` Ե­կե­ղե­ցու` մեկ­մե­կու նկատ­մամբ կա­տար­յալ սի­րո մա­սին, և այս սե­րը նկա­րագր­ված է իբրև աղջ­կա սեր իր սի­րեց­յա­լի նկատ­մամբ, ին­չը կա­րող է գայ­թակ­ղել շա­տե­րին:

Սի­րա­քի գիր­քը միշտ օգ­տա­կար է հա­մար­վել պա­տա­նի­նե­րի հա­մար: Այս բանն, ի դեպ, վա­վե­րաց­վել է ա­ռա­քե­լա­կան ՁԵ կա­նո­նով և ա­վե­լի ուշ` Սիոն կա­թո­ղի­կո­սի օ­րոք` 768 թ. գու­մար­ված Պար­տա­վի ժո­ղո­վի կող­մից, որն իր ԻԴ կա­նո­նում այդ գիր­քը շա­հե­կան է հա­մա­րում հատ­կա­պես պա­տա­նի­նե­րի հա­մար. «Առ ի յու­սու­ցա­նե­լոյ զձեր ման­կունս զու­սումն բազ­մա­մասն»(4):

Հինկ­տա­կա­րան­յան գրքե­րի մատ­չե­լիու­թյունն ըստ տա­րի­քի և հոգևոր հա­սու­նության փաստ­վում է նաև ս. Գր. Տաթևա­ցու կող­մից. «Պետք է ի­մա­նալ նաև, որ Սո­ղո­մո­նի ե­րեք գրքե­րը խրատ են մար­դու ե­րեք հա­սա­կի հա­մար. Ա­ռակ­նե­րը` պա­տա­նի­նե­րին, Ժո­ղո­վո­ղը` ե­րի­տա­սարդ­նե­րին, իսկ Երգ եր­գո­ցը` ծե­րու­նի­նե­րին: Ա­ռակ­նե­րը սո­վո­րեց­նում են մեզ բա­րո­յա­կան ա­ռա­քի­նություն­նե­րը, Ժո­ղո­վո­ղը` ստա­ցա­կան­նե­րը, և Երգ եր­գո­ցը` աստ­վա­ծա­յին­նե­րը: Ա­ռակ­նե­րը ար­տա­քին սրահն են, մյու­սը` սրբությու­նը, և Երգ եր­գո­ցը` սրբություն սրբո­ցը: Ա­ռակ­նե­րով գա­լիս ենք հա­վա­տի ի­մաս­տությա­նը, աշ­խար­հի ու­նայ­նությամբ (այ­սինքն` Ժո­ղո­վո­ղի գրքով)` երկ­նա­վոր հույ­սին, և Երգ եր­գո­ցով` Աստ­ծու ա­նախտ սի­րուն, ո­րը լրաց­նում է ա­մեն ինչ»(5):

Նշենք նաև, որ Հին Կտա­կա­րա­նում, ի թիվս Աստ­վա­ծա­շունչ Գրքե­րի, ընդգրկ­ված են երկ­րոր­դա­կա­նոն կոչ­վող գրքե­րը, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը աստ­վա­ծաշ­նորհ մար­գա­րե­նե­րը չեն: Այս գրքե­րը, ո­րոն­ցում կան դժվար ըմբռ­նե­լի հատ­ված­ներ, կամ էլ ամ­բող­ջո­վին բա­ցա­կա­յում է հոգևոր բո­վան­դա­կությու­նը, այ­դու­հան­դերձ ընդգրկ­վել են Ս. Գրքի ցան­կի մեջ` իբրև հա­վա­տի շի­նության հա­մար օգ­տա­կար: Աստ­վա­ծաշն­չի ար­դի արևե­լա­հա­յե­րեն թարգ­մա­նության մեջ զե­տեղ­ված են ի­նը երկ­րոր­դա­կա­նոն գրքեր` Ա Եզ­րաս, Հու­դիթ, Տո­բիթ, Մա­կա­բա­յե­ցի­նե­րի Ա, Բ, Գ, Ի­մաս­տություն Սո­ղո­մո­նի, Սի­րաք և Բա­րուք: Երկ­րոր­դա­կա­նոն գրքե­րի թի­վը տար­բեր Ե­կե­ղե­ցի­նե­րում տար­բեր է:

Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ա­ռան­ձին գրքե­րով կամ ամ­սագ­րե­րում լույս են տես­նում պա­րա­կա­նոն (ա­պոկ­րիֆ) ան­վան­վող գրքե­րը: Բանն այն է, որ անց­յա­լում այդ գրքե­րի հե­ղի­նակ­նե­րը, հե­տապն­դե­լով ինչ-ինչ նպա­տակ­ներ կամ փոր­ձե­լով տա­րա­ծել ի­րենց կեղծ ուս­մունք­ներն ու կար­ծիք­նե­րը, նեն­գա­բար ի­րենց գրվածք­նե­րին տվել են սուրբգ­րա­յին խո­րագ­րեր և տեսք: Քրիս­տո­նեության ա­ռա­ջին դա­րե­րում ի հայտ ե­կան մի շարք պա­րա­կա­նոն գրքեր, ինչ­պես` «Հա­կո­բի Նա­խա­վե­տա­րա­նը», «Թով­մա­սի Ա­վե­տա­րա­նը», «Պո­ղոս ա­ռաք­յա­լի Հայտ­նությու­նը» և այլն, ո­րոնք կազմ­ված էին ե­բիո­նության և գնոս­տի­ցիզ­մի ուս­մունք­նե­րի հա­մա­ձայն: Կան նաև հինկ­տա­կա­րան­յան պա­րա­կա­նոն գրքեր, ինչ­պես` «Վե­րա­ցումն Մու­սի­սի», «Ե­ղիա­յի ծա­ծուքն», «Ել­դադ և Մով­դադն» և այլն: Այս գրքե­րը մերժ­վում են Ե­կե­ղե­ցու կող­մից և հա­մար­վում են վտան­գա­վոր ու վնա­սա­կար:

 

1. Տե'ս «Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսի մասին է» գլուխը:

2. Պողոս առաքյալի սույն տողերի գրության ժամանակ Նոր Կտա­կա­րանը դեռևս կազմված չէր:

3. Երգ երգոց` հանդերձ մեկնութեամբ նախնեաց, Երևան, «Գան­ձասար», 1993, էջ 9-10:

4. Կանոնագիրք Հայոց, Բ, Երևան, 1974, էջ 18:

5. Ս. Գր. Տաթևացի, Սողոմոնի առակների մեկնությունը, Երևան, «Ան­կյունաքար», 2000, էջ 17:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

23.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․