23 Նոյեմբեր, Շբ
Պատմում էին մի ծերի մասին, թե Թեբայիդում իր երիտասարդության տարիներին բազում առաքինություններ գործեց, իսկ ծերության տարիներին հիվանդանալով` կուրացավ: Եղբայրները մեծապես սփոփում էին նրան և կերակրում իրենց ձեռքով պատրաստած փափուկ ուտելիքներով: Հարցրին հայր Սարիովին այս մասին. «Ի՞նչ հետևանք կունենա այս մխիթարությունը նրա համար»: Հայր Սարիովն ասաց նրանց. «Եթե նրա սիրտը ցանկանա և ախորժելով ուտի, թեկուզ մեկ արմավ էլ ճաշակի, Աստված նրա վարձը իր վաստակից կպակասեցնի, իսկ եթե մտքով չհեշտանա, այլ ակամա ընդունի այն` իր տկարության պատճառով, Աստված նրա վաստակը կպահի ամբողջությամբ և վարձը կտա լիուլի, քանի որ իր կամքով չէր, այլ բռնադատվեց: Իսկ նրանք, որ սպասավորում են նրան, լիուլի վարձ կստանան Աստծուց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016