Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Հա՛յր, ահա երկու այրեր կային` մեկն աշխարհական, մյուսը՝ մենակյաց: Մենակյացը երեկոյան որոշեց, որ առավոտյան մերկանալու է իր իր կրոնավորական զգեստից: Աշխարհականն էլ որոշեց, որ վաղվանից առնելու է իր վրա կրոնավորական զգեստը, և երկուսն էլ այդ գիշեր վախճանվեցին: Ի՞նչ է պատրաստված նրանց համար»: Աբբա Պիմենը նրան ասաց. «Մենակյացը վախճանվեց որպես մենակյաց, իսկ աշխարհականը որպես աշխարհական. ով ինչի մեջ գտնվեց, նրանով էլ գնաց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016