Ասաց մի անգամ հայր Դանիելը. «Նախքան հայր Արսենիոսի` իմ հայրերի մոտ գալը, նրանք հայր Աղաթոնի մոտ էին, և հայր Աղաթոնը սիրում էր Ալեքսանդրոսին, քանզի ճգնասեր էր և պարկեշտ: Մի անգամ նրա աշակերտները կտավ էին լվանում գետում, և հայր Ալեքսանդրոսը հանդարտությամբ էր լվանում, իսկ մյուս եղբայրները ասացին ծերին. «Տեսնո՞ւմ ես, հայր, Ալեքսանդրոսը հեղգաբար է լվանում: Եվ կամենալով հաճեցնել նրանց միտքը` ծերն Ալեքսանդրոսին ասաց. «Լա՛վ լվա, եղբա՛յր Ալեքսանդրոս, որովհետև դա կտավ է»: Եվ նա լսելով այդ` տրտմեց: Դրանից հետո ծերը մխիթարեց նրան և ասաց. «Մի՞թե չգիտեի, որ լավ ես լվանում, այլ դա ասացի նրանց առաջ, որպեսզի քո հնազանդությունը բարի օրինակ լինի նրանց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016