Գրքեր

Աստ­վա­ծա­շուն­չը Հի­սուս Քրիս­տո­սի մա­սին է

Քննե­ցե՛ք Գր­քե­րը, քա­նի որ կար­ծում եք, թե նրան­ցով հա­վի­տե­նա­կան կյանք կու­նե­նաք: Բայց այդ Գրքերն իսկ վկա­յում են Իմ մա­սին (Հովհ. Ե 39)։

Աստ­վա­ծա­շուն­չը ստվա­րա­ծա­վալ գիրք է` կազմ­ված շուրջ մե­կու­կես հա­զա­րամ­յա­կի ըն­թաց­քում շուրջ քա­ռա­սուն հե­ղի­նակ­նե­րի` մար­գա­րե­նե­րի ու ա­ռաք­յալ­նե­րի ձե­ռամբ, տար­բեր լե­զու­նե­րով (հիմ­նա­կա­նում` եբ­րա­յե­րեն և հու­նա­րեն, մա­սամբ էլ` ա­րա­մե­րեն) և զա­նա­զան գրա­կան ժան­րե­րով: Բայց և այն­պես, Սուրբ Գիր­քը մեր առջև հառ­նում է որ­պես կուռ, բո­վան­դա­կությամբ ան­խոր­տա­կե­լի, միաս­նա­կան ամ­բող­ջություն` գրված Սուրբ Հո­գու ան­մի­ջա­կան ներշն­չան­քով:

Ո՞րն է կամ, ա­վե­լի ճիշտ, ո՞վ է այս միաս­նության ա­ռանց­քը: Մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սը: Ա­ռանց այս ճշմա­րիտ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քի ըմբռն­ման սրբա­զան պատ­մության կարևո­րա­գույն ի­րա­դար­ձություն­ներն ու ի­րո­ղություն­նե­րը դժվար հաս­կա­նա­լի, նույ­նիսկ ա­նըմբռ­նե­լի են` սահ­մա­նա­փակ­ված տե­ղի և ժա­մա­նա­կի մեջ, մինչ­դեռ նրանք տիե­զե­րա­կան, հա­մա­մարդ­կա­յին նշա­նա­կություն ու­նեն և բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ու սե­րունդ­նե­րի հա­մար են:

Ս. Գիր­քը կազմ­ված է եր­կու մա­սից` Հին և Նոր Կտա­կա­րան­նե­րից (Հին Կտա­կա­րան` 48 գիրք, Նոր Կտա­կա­րան` 27 գիրք), ո­րոնց բա­ժա­նու­մը պայ­մա­նա­վոր­ված է Հի­սուս Քրիս­տո­սի նկատ­մամբ դիր­քո­րո­շու­մով: Հին Կտա­կա­րա­նում Նա ներ­կա է որ­պես խոս­տաց­յալ Փրկիչ, Ում գա­լուստն ա­պա­գա­յում է կա­տար­վե­լու, և դա կան­խանշ­ված է հա­տուկ մար­գա­րեություն­նե­րում, նա­խօ­րի­նակ­նե­րում ու խորհր­դա­նի­շե­րում, իսկ Նոր Կտա­կա­րա­նում Հի­սուսն ի­րա­կա­նաց­նում է մար­դու փրկությու­նը:

Ին­քը` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սը, բազ­միցս հաս­տա­տում է այս ի­րո­ղությու­նը. «Քննե­ցե՛ք Գր­քե­րը, քա­նի որ կար­ծում եք, թե նրան­ցով հա­վի­տե­նա­կան կյանք կու­նե­նաք: Բայց այդ Գրքերն իսկ վկա­յում են Իմ մա­սին» (Հովհ. Ե 39), և «Սկսած Մով­սե­սից ու բո­լոր մար­գա­րե­նե­րից` մեկ­նում էր նրանց այն բո­լո­րը, ինչ գրված էր Իր մա­սին բո­լոր Գրքե­րում» (Ղուկ. ԻԴ 27, տե՛ս ­նաև Հովհ. Ե 46, Ղուկ. ԻԴ 44):

Նոր Կտա­կա­րա­նում չկա Փրկչի կյան­քի, ա­ռա­քե­լության, չար­չա­րանք­նե­րի ու մահ­վան վե­րա­բեր­յալ մի փաստ, ան­գամ անն­շան ման­րա­մաս­նություն, ո­րը Հին Կտա­կա­րա­նում նա­խանշ­ված չլի­նի: Սուրբ Ա­թա­նաս Ա­ղեք­սանդ­րա­ցին գրում է, որ Հին Կտա­կա­րա­նը շա­րադր­ված է միաս­նա­կան Հո­գով և շա­րադր­ված է Փրկչի մա­սին: Ընդ ո­րում, մար­գա­րեություն­նե­րը ոչ միայն կան­խա­սում, այլև հա­ճախ լրաց­նե­լով` լույս են սփռում նորկ­տա­կա­րան­յան այս կամ այն ի­րա­դար­ձության վրա, օ­րի­նակ` Ե­սա­յի մար­գա­րեի ԾԳ գ­լու­խը ոչ միայն պար­զա­բա­նում է Քրիս­տո­սի չար­չա­րանք­նե­րի ու քավ­չա­րար մահ­վան խոր­հուր­դը, այլև բա­ցատ­րում է Հով­հան­նես Մկրտչի խոս­քը. «Ա­հա Գառն Աստ­ծու» (Հովհ. Ա 29): Իսկ մար­գա­րեություն­նե­րի շղթան սկսվում է Ա­դա­մով. այդ իսկ պատ­ճա­ռով կոչ­վում է Նա­խաա­վե­տա­րան և հաս­նում է մինչև Հով­հան­նես Մկրտչի հայ­րը` Զա­քա­րիան:

Նույնն է նաև խորհր­դա­նի­շե­րի, նա­խօ­րի­նակ­նե­րի պա­րա­գան: Նա­խօ­րի­նակ են կոչ­վում այն ան­ձինք, պատ­մա­կան ի­րա­դար­ձություն­ներն ու ա­ռար­կա­նե­րը, ո­րոնք, բա­ցի ի­րենց ժա­մա­նակ­նե­րում ի­րո­ղություն լի­նե­լուց, խորհր­դա­վո­րա­պես վե­րա­բե­րում են ա­պա­գա­յին և ար­տա­հայ­տում կամ կան­խան­շում են մե­սիա­կան որևէ հատ­կա­նիշ: Օ­րի­նակ` Ին­քը Քրիս­տոս նշում է ա­նա­պա­տում Մով­սե­սի հրա­մա­նով բարձ­րաց­րած պղնձե օ­ձի (Հովհ. Գ 14), Հով­նա­նի` կե­տի փո­րում ե­րեք օր ու գի­շեր գտնվե­լու (Մատթ. ԺԲ 40) Իր նա­խօ­րի­նակ լի­նե­լը: Քրիս­տո­սի նա­խօ­րի­նակ­ներն են Ա­դա­մը, Նո­յը, Մել­քի­սե­դե­կը, Ի­սա­հա­կը, Մով­սե­սը, Ա­հա­րո­նը, Հե­սու Նա­վեն, Դա­վի­թը, Սո­ղո­մո­նը, ինչ­պես նաև քա­հա­նա­յա­պետ­նե­րը և այլք, մա­նա­նան, ամ­պի սյու­նը, հինկ­տա­կա­րան­յան զո­հե­րը, տա­ճա­րը և այլն: Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրում է, որ Հին Կտա­կա­րա­նի բո­լոր ա­րա­րո­ղություն­ներն ու ողջ պաշ­տա­մուն­քը «գա­լիք բա­նե­րի ստվեր­ներն են. բուն մար­մի­նը Քրիս­տոսն է» (Կող. Բ 17), կամ` «Ար­դարև, գա­լիք բա­րիք­նե­րի ստվերն էր օ­րեն­քը և ոչ թե ի­րո­ղություն­նե­րի բուն կեր­պա­րան­քը» (Եբր. Ժ 1), և որ այս ա­մե­նը «որ­պես խրատ գրվեց մեզ հա­մար» (Ա Կորնթ. Ժ 11), և այլն:

Մատ­թեո­սի (Ա 1-16) և Ղու­կա­սի (Գ 23-38) Ա­վե­տա­րան­նե­րի Հի­սու­սի ազ­գա­բա­նություն­նե­րը ոչ այլ ինչ են, քան բո­վան­դակ հինկ­տա­կա­րան­յան պատ­մության հա­մա­ռո­տագ­րություն:

Սա է Սուրբ Գրքի ուղ­ղա­փառ ըն­թեր­ցա­նության և մեկ­նության մյուս կարևո­րա­գույն պայ­մա­նը:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

02.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․