5 Հոկտեմբեր, Շբ
Մի աֆրիկացի սևամորթ քրիստոնյա եկեղեցուց վերադառնում է իրենց գյուղ: Մեծ հոգևոր ուրախության ու խաղաղության ապրումներ է ունենում, քանի որ այդ օրը եկեղեցուց վերադառնալիս զգում է Քրիստոսի ամբողջական ներկայությունն ու լիությունը: Ճանապարհով քայլելիս մռնչյուն է լսում: Քարացած կանգնում է. ճանապարհի կենտրոնում հայտնվում է մի ամեհի առյուծ ու քայլ կատարում դեպի քրիստոնյան: Այս մարդու սիրտը սկսում է արագ բաբախել, սառը քրտինքը պատում է նրան: Իր մտքում ասում է. «Քրիստոսն է իմ ապավենը և փրկիչը»: Այնուհետև ևս մեկ քայլ առաջ է գալիս. ետ շրջվել և փախչել, նշանակում է առյուծին զոհ դառնալ, որը նրան միանգամից եղնիկի նման որս կհամարեր: Սակայն հսկա այդ գազանը ցածրաձայն մռնչալով հանդարտ նորից շարժվում է աֆրիկացին, որը դանդաղ կռանում է, որպեսզի մի մեծ քար վերցի: Այդ պահին մի մարդ ձեռքը դնում է քրիստոնյայի ուսին ու ասում.- Մի՛ վախեցիր, ես միշտ քեզ հետ եմ:
Ապա այդ մարդը մոտենում է առյուծին, շոյում նրա թավամազ գլուխն ու շարունակում.
- Այս գազանը քեզ չի վնասի, չէ՞ որ ես եմ քո ապավենն ու փրկիչը:
Այդ ժամանակ խիտ թփուտների միջից դուրս են գալիս ևս հինգ առյուծներ իրենց ձագուկների` կորյունների հետ միասին ու ճանապարհի կենտրոնում կանգնած առյուծին հետևելով անհետանում: Քրիստոնյան այդ տեսարանից ուշքի է գալիս և ճանապարհին ոչ ոքի չտեսնելով և քաջալերվելով՝ կրկին ասում. ՙՔրիստոսն է իմ ապավենը և փրկիչը՚ ու շարունակում իր ուղին:
Հովհաննես Մանուկյան