Ավելորդ գիտելիք

Ծեր վանականներից մեկը մյուսի մոտ եկավ, որպեսզի միասին այցելեն աբբա Հովսեփին: Եկողը խցի տիրոջն ասաց.

- Աշակերտիդ ասա, որպեսզի ավանակին պատրաստի մեզ հետ ճանապարհ ելնելու համար:

Տերը պատասխանեց.

- Կանչիր նրան ու ասա, թե ինչ ես ուզում:

- Իսկ նրա անունն ի՞նչ է,- հարցրեց եկողը:

- Չգիտեմ,- պատասխանեց տերը:

- Որքա՞ն ժամանակ է քեզ հետ ապրում, որ նրա անունը չգիտես,- կրկին հարցրեց եկողը:

- Երկու տարի,- պատասխանեց տերը:

- Եթե աշակերտդ երկու տարի քեզ մոտ է ապրում և դու նրա անունը չգիտես, ապա մեկ օրվա համար ես ինչո՞ւ իմանամ:

 

Ռուս Եկեղեցու Հայրերից Իգնատի Բրյանչանինովի մեկնաբանությունը.

Հնում, լռակյաց-վանականներն, ամենայն ջանադրությամբ պահելով հոգու լռակեցությունը՝ հեռու էին մնում հետաքրքրասիրությունից, ավելորդ գիտելիքներից, որ կարող էին սրտի լռակեցությունը խաթարել ու Աստծո հետ նրա խորհրդավոր զրույցն ընդհատել: Մենք էլ՝ վերջին ժամանակների վանականներս, մեր ուժերի ներածին չափով, պետք է հետևենք դրան, որպեսզի հնարավորություն ստանանք մտքի աղոթքի համար գոնե մի փոքր կենտրոնանալ մեր ներսում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

11.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․