25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ մենաստանի միաբանները գնացին աբբա Անտոնիոսի մոտ:
Նավի մեջ մի ծեր վանական էլ կար, ով նույն ուղղությամբ էր գնում: Միաբանները նրան չէին ճանաչում: Նավի վրա նրանք խոսում էին սուրբ հայրերի ասացվածքներից, Սուրբ Գրքից և իրենց ձեռագործ աշխատանքներից: Իսկ ծերունին լուռ էր:
Նավամատույցում իմացան, որ ծեր վանականն էլ է աբբա Անտոնիոսի մոտ ուղևորվում: Երբ Անտոնիոսի մոտ եկան՝ ասաց.
- Բարի ուղեկից գտաք ձեզ համար ի դեմս այս ծեր վանականի:
Ծերունուն ասաց.
- Դու էլ բարի եղբայրներ գտար, աբբա:
- Նրանք լավն են,- պատասխանեց ծերունին,- բայց նրանց բակը դարպասներ չունի, ով ուզում մոտենում է մսուրին ու ավանակին կապից արձակում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի