Ճագարը

Գյուղացու ճագարը վանդակից փախավ: Ցատկոտում էր մի կողմից մյուս կողմն ու գյուղացին չէր կարողանում բռնել դրան: Աղմուկը լսելով՝ հարևանը եկավ: Գյուղացու հետ միասին սկսեցին ճագարին բռնել: Կենդանին ցատկոտելով թփերի մեջ մտավ, հարևանն էլ՝ ետից: Պայքարի աղմուկ լսվեց, ճյուղերի կոտրվելու ձայն, հետո ամեն ինչ լռեց: Ճագարի տերը, ոչինչ չտեսնելով, բայց ենթադրելով, որ ճագարը բռնված է, հարցրեց.

- Դե ի՞նչ: Հե՞շտ բռնվեց:

- Այո, հեշտ բռնվեց, բայց ահա պահելն է դժվար,- թփերի միջից դուրս գալով պատասխանեց ճանկռոտված հարևանը:

 

«Որովհետև՝ ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ» (Մտթ. 13:12)։

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

12.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․