Ճշմա­րիտ ե­կե­ղե­ցու նշան­նե­րը

Քա­նի որ յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցի Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մի բաղ­կա­ցու­ցիչ ու գոր­ծու­նյա տարրն է և միան­գա­մայն ներ­կա­յաց­նում է յուր մեջ Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը կամ Քրիս­տո­սի թա­գավո­րու­թյունն, ազ­գայ­նու­թյան բնա­կան հիմ­քե­րի վրա հաստա­տված, հե­տևա­բար յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցի կկրե այն ազ­գի կրոնա­կան ներ­քին կյան­քի ու դո­րա ար­տա­քին ար­տա­հայտու­թյանց դրոշմն, ո­րի փրկա­րանն է ին­քը: Ներ­քին և ար­տա­քին կյան­քի ար­տա­հայտու­թյունը հավատ­քի վար­դա­պե­տու­թյունն է և հո­գե­բուղխ աստված­պաշ­տու­թյունը: Այդ եր­կու ար­տա­հայտու­թյանց մեջ, ան­շուշտ, կփայ­լի ազ­գա­յին հո­գին, որպեսզի հա­վատքն և աստված­պաշ­տու­թյունը բնա­կան լի­նին և ու­րեմն թե՛ Աս­տու­ծո հա­ճե­լի և թե՛ ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյուն դառ­նա նո­րա հետ: Ակն­հայտ­նի է, որ յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցի, տար­բեր դրոշմ կրե­լով, այ­լա­պես կձևա­կեր­պվի, իսկ այդ հան­գա­ման­քից կհառաջա­նան թե՛ հեր­ձվա­ծող­ներ (հե­րե­տի­կոս), այ­սինքն` ճշմա­րիտ ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյան այս ու այն դավա­նա­կան հիմ­քը փո­փո­խող ու փո­խող­ներ, թե՛ ա­ղան­դավոր­ներ, այ­սինքն` այս ու այն դավա­նա­կան վար­դա­պե­տու­թյունը ուղ­ղա­կի և հիմ­նո­վին ժխտող­ներ ու մեր­ժող­ներ: Ուստիև հարկ է գի­տե­նալ այն նշան­ներն, ո­րոն­ցով ճա­նաչ­վում է ճշմա­րիտ ե­կե­ղե­ցին:

Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մեջ յուրա­քան­չյուր ան­հա­տի էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­նա­լը պար­զա­պես ցույց է տա­լիս, որ ո՛չ ե­կե­ղե­ցու ան­դամ­նե­րի բազ­մու­թյունը, ո՛չ ար­տա­քին շու­քը և ո՛չ աշ­խար­հա­յին որևիցե ուժ ու մե­ծու­թյուն չեն կա­րող ե­կե­ղե­ցու ճշմար­տու­թյան նշան ծա­ռա­յել: Մեկ ճշմա­րիտ հավա­տա­ցյալը Աս­­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար ա­ռավել մեծ նշա­նա­կու­թյուն ու տեղ ու­նի, քան թե բյուր թե­րա­հավատ­ներ ու մո­լո­րյալ­ներ, ո­րոնք դեռ նոր ի նո­րո կա­րոտ են դար­ձի[1]: Ըստ այդմ և ըն­կած մարդ­կու­թյան բազ­մու­թյան մեջ Աս­տու­ծո ե­կե­ղե­ցին է հան­դի­սա­նում մի Նոյ յուր ըն­տա­նի­քով, մի Աբ­րա­համ յուր զավակ­նե­րով, մի Ե­ղիա 7000 աստվա­ծա­պաշտ­նե­րով (Գ Թագ., ԺԹ 18), և երկ­նավոր ու­րա­խու­թյունն ան­հա­մե­մատ է մեկ մե­ղավո­րի դար­ձով (Ղուկ., ԺԵ 7, 10. Հռ., ԺԱ 2-8): Եվ Քրիս­տոս յուրա­քան­չյուր հավա­տա­ցյալի, հե­տևա­բար և յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցու ճշմար­տու­թյունը ճա­նա­չե­լու հա­մար նշան է տա­լիս նո­րա պտու­ղը կամ ար­դյուն­քը (Մատթ., Է 15), իսկ այդ ար­դյունքն ակ­նե­րև ո­րոշ­վում է այն հարա­բե­րու­թյամբ, որ պետք է ու­նե­նա ա­մե­նայն ե­կե­ղե­ցի դեպի Քրիս­տոս և այն կեն­սա­կան ըն­թաց­քով, որ ստա­ցել է յուրա­քան­չյուր ճշմա­րիտ ե­կե­ղե­ցի նույնիսկ Քրիս­տո­սից: Այս հիմ­նա­կան հարա­բե­րու­թյունից և ըն­թաց­քից բղխում են ճշմա­րիտ ե­կե­ղե­ցու չորս էա­կան նշան­ներն, այն է` միու­թյուն, սրբու­թյուն, ընդ­հան­րա­կա­նու­թյուն և ա­ռա­քե­լա­կա­նու­թյուն, ո­րոնք և դավա­նում ենք Հավա­տամ­քի մեջ:

1. Ե­կե­ղե­ցին մի է, վասնզի մի է նո­րա միա­ցու­ցիչ գլուխն և Տերը, մի է նո­րա ա­ռաջ­նոր­դող Ս. Հո­գին և մի ս. խոր­հուրդ­նե­րի փրկա­գոր­ծու­թյունը, մեր կոչ­ման հույսն ու մեր հավատքն` ըստ բա­րո­յա­կան ու դավա­նա­կան վար­դա­պե­տու­թյան[2], զի և մենք իբ­րև Քրիս­տո­սի մի մար­մի­նը մի ենք կամ մի մարդ­կու­թյուն ենք կազ­մում: Այս միու­թյան ո­րո­շու­մից արդեն հե­տևում է, որ ե­կե­ղե­ցու միու­թյունը հո­գևոր է, սա­կայն հո­գևոր միու­թյունը կա­րող է մի­միայն բազ­մա­տե­սա­կու­թյան մեջ հայտ­նվել[3]. ըստ ո­րում և ինչ­պես Սուրբ Հո­գին բազ­մա­տե­սակ է շնոր­հա­բաշ­խում, և Քրիս­տոս յուր փրկու­թյունն ոչ թե մեկ, այլ շատ ա­ռա­քյալ­նե­րով է տա­րա­ծում, այն­պես էլ յուրա­քան­չյուր մարդ և յուրա­քան­չյուր ազգ, ա­ռան­ձին հո­գևոր աշ­խարհ ներ­կա­յաց­նե­լով յուր մեջ, ա­ռան­ձին կեր­պով է հա­ղոր­դա­կից լի­նում Աս­տու­ծո հետ և փրկու­թյունը յուրաց­նում: Աս­տու­ծո և մար­դու այս փո­խա­դարձ հարա­բե­րու­թյան ա­ռանձ­նա­հատկու­թյունից հե­տևում են և ա­ռան­ձին ե­կե­ղե­ցի­ներ` ըստ տե­ղա­կան հան­գա­մանք­նե­րի, ամեն մի ազ­գի հո­գե­բուղխ ա­րա­րո­ղու­թյանց, կեն­սա­կից ծեսե­րի, բա­րե­հարմար կար­գե­րի ու կա­նոն­նե­րի և բնա­հատուկ լե­զվի: Ինչ­պես որ յուրա­քան­չյուր ան­հատ, ման­կու­թյունից ի վեր կրթվելով յուր ե­կե­ղե­ցու ծո­ցում, դի­մում է դեպի քրիս­տո­նեա­կան կա­տա­րե­լու­թյուն ա­ռանց կորց­նե­լու յուր ան­հա­տա­կա­նու­թյունն, այն­պես էլ յուրա­քան­չյուր ազգ փրկվում է յուր ե­կե­ղե­ցում ա­զա­տա­պես և յուրա­բար, այ­սինքն` դար­ձյալ պինդ պա­հե­լով յուր ան­հա­տա­կա­նու­թյունը: Վեր­ջաց­նել մի ազ­գի և յուր բնա­կից ե­կե­ղե­ցու ան­հա­տա­կա­նու­թյունը միևնույն է, թե քրիս­տո­նեու­թյան էու­թյունը խոր­տա­կել և միան­գա­մայն հա­կա­ռակ ըն­թա­նալ Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան օ­րի­նաց ա­զա­տու­թյան սկզբուն­քին: Իսկ այս­պես ո՛չ Աս­տված է վար­վել, ո՛չ ին­քը Քրիս­տոս և ոչ յուր ա­ռա­քյալ­ներն ու նո­ցա հե­տևող­ներն, ըստ ո­րում` վեր­ջին­ներս ա­մե­նայն տեղ քա­րո­զել են Ավե­տա­րանն ազ­գա­յին լե­զվով և հաստա­տել են ե­կե­ղե­ցի­ներն` ըստ տե­ղա­կան հան­գա­մա­նաց և ազ­գա­յին հիմ­քե­րի կազ­մա­կեր­պու­թյամբ ու հե­րյուր­մամբ: Ուստիև պա­տա­րա­գի, ժա­մա­սա­ցու­թյան, ի­րավանց ու կար­գե­րի մեջ ա­ռա­քե­լա­կան և ա­մե­նա­հին հայ­րերն իսկ պահ­պա­նել են ու ջա­տա­գո­վել ազ­գա­յին ինք­նու­րույնու­թյունը: Ո՛չ Հին Ուխ­տի նա­խա­պատ­րաստու­թյունը միան­ման ե­ղավ ազ­գե­րի մեջ, ո՛չ Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցու քա­րո­զու­թյունը միա­նման կա­տա­րվեց զա­նա­զան երկր­նե­րում զա­նա­զան ա­ռա­քյալ­նե­րի մի­ջո­ցով, ոչ միևնույն կազ­մա­կեր­պու­թյունն ստա­ցան հաստատ­ված ե­կե­ղե­ցի­նե­րը տար­բեր ազ­գե­րի կյան­քում և ոչ էլ միևնույն հառաջա­դի­մու­թյամբ զար­գա­ցան, այլ աստվա­ծա­յին այդ ամեն մի գործն ու տնօ­րի­նու­թյունը հատուկ սկիզբ և ըն­թացք բռնեց ամեն մի ազ­գի մեջ, ուստիև բնա­ծին ու բնա­կից և ճշմա­րիտ ա­ռաջ­նոր­դող ու փրկա­րար դար­ձավ յուրա­քան­չյուրի հա­մար:

Աս­տվա­ծա­յին այս ի­մաստուն տնօ­րի­նու­թյան նպա­տակն էլ այն է, որ նախ յուր ստեղ­ծած յուրա­քան­չյուր ազգ ու նո­րա ան­դամն յուր հո­գուն ու կյան­քին հավա­տա­րիմ կեր­պով դի­մե դեպի Աստ­ված[4]: Երկ­րորդ` փրկու­թյունն ստա­նա ամեն ոք բնա­կա­նա­պես և ոչ իբ­րև օտարո­տի նո­րու­թյուն ու խոր­թու­թյուն. և եր­րորդ` որ յուրա­քան­չյուր ազգ յուր աստվա­ծաստեղծ ա­ռանձ­նա­հատկու­թյամբ աշ­խա­տի ի­րա­կա­նաց­նել յուր կո­չու­մը կամ Աս­տու­ծո ար­քա­յու­թյունն այս աշ­խար­հում, վասնզի յուրա­քան­չյուր[5] հան­ճար մի­միայն յուր լե­զվի մեջ է կա­րող, յուրա­քան­չյուր հո­գի էլ` յուր կրոնում. այդ­պես և յուրա­քան­չյուր ան­հատ նախքան քրիս­տոն­յա դառ­նա­լը մի ազ­գի ան­դամ է ծնվում յուր ազ­գա­յին ա­ռան­ձա­հատկու­թյուն­նե­րով ու լե­զվով: Հե­տևա­բար քրիս­տո­նեու­թյունն որ­քան մի ազ­գի կա­տա­րյալ սե­փա­կա­նու­թյունը դար­ձած լի­նի և նո­րա բնու­թյան ըն­տե­լա­ցած, այն­քան կհա­մա­պա­տաս­խա­նի յուր կոչ­ման ու Քրիս­տո­սի մեծ հոտի հառաջա­դի­մու­թյան մի տարր կդառ­նա հաստա­տա­պես (Հովհ., Ժ 16): Բայց ո­րով­հե­տև յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցի թե՛ Քրիս­տո­սի ար­քա­յու­թյան մի գոր­ծոն տարրն է և թե՛ ներ­կա­յաց­նում է յուր մեջ Քրիս­տո­սի ար­քա­յու­թյունն ի­րա­կա­նա­պես, ուստիև ու­նի թե՛ ան­հա­տա­կա­նու­թյուն, ո­րով տար­բեր­վում է մյուս ե­կե­ղե­ցի­նե­րից և թե՛ մեկ է բո­լո­րի հետ: Իբ­րև տարր` յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցի մեկ է այ­լոց հետ` ու­նե­նա­լով մի գլուխ ու Տեր Քրիս­տո­սին, մի Սուրբ Հո­գի, ս. խոր­հուրդ­նե­րի մի փրկա­գոր­ծու­թյուն, կոչ­ման մի հույս, մի հավատք, այլև մի ան­դամ լի­նե­լով Քրիս­տո­սի մարմ­նի: Իսկ իբ­րև Աս­տու­ծո ար­քա­յու­թյունն յուր մեջ ան­հա­տա­կա­նա­պես ներ­կա­յաց­նող` յուրա­քան­չյուր ե­կե­ղե­ցի պետք է ու­նե­նա ան­հա­տա­կան միու­թյուն` իբ­րև պատ­կեր Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցու, այ­սինքն` մի վար­չու­թյուն, մի ա­ռա­քե­լա­կան փո­խա­նորդ, քրիս­տո­նեա­կան հավատ­քի մի ա­ռանձ­նա­հատուկ վար­դա­պե­տու­թյուն, մի ա­րա­րո­ղա­կան ու ծի­սա­կան ազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն, մի աստված­պաշ­տա­կան լե­զու և աստվա­ծպաշ­տա­կան կարգ և մի ե­կե­ղե­ցա­կան կյանք: Այ­սինքն` քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցին մարդ­կու­թյան մեջ մեկ է այն ա­մե­նով, ինչ որ ընդ­հա­նուր է մարդ­կու­թյան հա­մար, իսկ ազ­գա­յին ե­կե­ղե­ցին մեկ է այն ա­մե­նով, ինչ որ ընդ­հա­նուր է յուր ազ­գու­թյան` թե՛ բնա­կա­նա­պես ու թե՛ պատ­մա­կա­նա­պես: Իսկ այս աստվա­ծա­յին տնօ­րի­նու­թյան նպա­տակն է, որ հո­գե­պես պա­ռակ­տվող ան­հա­տի մեջ միու­թյուն հաստա­տվի, և նա հա­ղորդ լի­նի Աս­տու­ծո հետ, նո­րա ամ­բողջ ազ­գը միա­ցած ներ­կա­յաց­նե Աս­տու­ծո ար­քա­յու­թյունն, որպեսզի նո­րա սի­րո աղոթ­քը լսվի, ու փրկու­թյունը նո­րա մեջ յուրաց­նվի յուր միա­կից հաղթա­կան ու զի­նվո­րյալ ան­դամ­նե­րի միա­ձայն աղոթակ­ցու­թյամբ, իսկ ամ­բողջ մարդ­կու­թյունը հո­գե­պես միա­ցած կազ­մի Քրիս­տո­սի հավի­տե­նա­կան ար­քա­յու­թյունը:[6] Յուր ազ­գա­յին միու­թյան մեջ ան­հա­տը կա­րող է ա­մե­նայն ուժով սի­րո ինք­նա­զոհ ար­դյունք­ներ տալ[7] և այդ սի­րո հի­մամբ քրիս­տո­նեա­կան սի­րով վա­ռվիլ դեպի մարդ­կու­թյունը: Հե­տևա­բար ոչ մի վար­չա­կան ու տե­սա­նե­լի միու­թյուն չի կա­րող ու չպետք է լի­նի Քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի մի­ջև, այն­պես որ ընդ­հա­նուր քրիս­տո­նեա­կան հավատ­քի, սի­րո ու հուսո միու­թյունից կա­մա­յա­կա­նորեն խոր­թա­ցո­ղը հեր­ձվա­ծող[8] է, հիմ­նո­վին խու­սա­փո­ղը` ա­ղան­դավոր, լիո­վին թող­նո­ղը` ան­հավատ, իսկ մարմ­նավոր, այ­սինքն` վար­չա­կան ու տե­սա­նե­լի միու­թյան ձգտո­ղը` նեռն կամ դե­րաք­րիս­տոս: Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցին այդ միու­թյունը տես­նում է յուր քա­հա­նա­յա­պե­տի միա­պե­տա­կան իշ­խա­նու­թյան և ե­կե­ղե­ցի­նե­րի ներ­քին և ար­տա­քին միա­կեր­պու­թյան մեջ, իսկ բո­ղո­քա­կանք ոչ մի միու­թյուն չեն ճա­նա­չում բա­ցի այն, որ յուրա­քան­չյուրը, ըստ յուր կա­րո­ղու­թյան, բո­ղո­քող է Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցու դեմ: Այն­տեղ մի ան­հատ տի­րում է ա­մեն­քի վրա, այս­տեղ ան­հատն ինք­նագ­լուխ տեր է, այն­տեղ` ամ­բար­տավան աշ­խար­հա­կա­լու­թյուն, այս­տեղ` ամ­բար­տավան ես­ապաշ­տու­թյուն:

2. Ե­կե­ղե­ցին սուրբ է, վասնզի սուրբ գլուխ ու­նի, որ է Քրիս­տոս, սուրբ կո­չում ու­նի, այ­սինքն` նո­րա կո­չումն է սրբել ու սրբա­գոր­ծել ա­մեն­քին, և սուրբ է յուր բո­լոր վար­դա­պե­տու­թյամբ, խոր­հուրդ­նե­րով և ա­մե­նայն կար­գե­րով, սրբա­նվեր հայ­րա­պետ­նե­րով և անձ­նա­զոհ նա­հա­տակ­նե­րով, կամ մի խոս­քով` ե­կե­ղե­ցին սուրբ է, զի սրբված է և սրբա­րար[9]: Ե­կե­ղե­ցին սուրբ է, քա­նի որ նա ոչ թե աշ­խար­հի, այլ իբ­րև Աս­տու­ծո ար­քա­յու­թյան գոր­ծոն, սուրբ է, կամ թե նո­րա սկիզբն աշ­խար­հից չէ, այլ սուրբ է. և` «Ե­թէ սկիզբն սուրբ է, ա­պա եւ ա­մենքն, որ ի նմա­նէ առ­նուն զա­ճումն, սրբե­ցան»[10], զի և նո­րա նպա­տակն աշ­խարհն չէ, այլ` երկ­նավոր փրկու­թյուն, իսկ դեպի այդ նպա­տա­կը տա­նող ճա­նա­պարհն ևս Քրիս­տոս է, Աս­տու­ծո Որ­դին: Բայց սրբա­րա­րու­թյան գա­ղա­փա­րը պա­րու­նա­կում է յուր մեջ Ե­կե­ղե­ցու պա­տե­րազ­մա­կան գոր­ծու­նեու­թյունն, այն­պես որ սրբու­թյունն ու սրբա­րա­րու­թյունը լրա­ցու­ցիչ հիմ­քեր են ե­կե­ղե­ցու սրբու­թյան մեջ: Ըստ ո­րում` Ե­կե­ղե­ցին, յուր մեջ թե՛ ընդ­հան­րու­թյուն և թե՛ ան­հատ­ներ ու­նե­նա­լով, սրբու­թյունն ոչ թե մեկի կամ մյու­սի մեջ է ճա­նա­չում, այլ` թե՛ ընդ­հան­րու­թյան և թե՛ ան­հատ­նե­րի մեջ[11]: Նա ձգտում է սուրբ ան­դամ­ներ վե­րած­նել, սա­կայն ոչ թե բավա­կա­նա­նում է նո­ցա սրբու­թյան սկզբնա­ռու­թյամբ, այլև շա­րու­նակ կրթում, դաստիա­րա­կում է նո­ցա քրիս­տո­նեա­կան ճշմա­րիտ կեն­ցա­ղի հա­մար, քավում է նո­ցա մարդ­կա­յին սխա­լանք­նե­րը և դեպի հաղթու­թյուն վա­րում. և այս ըն­թաց­քի ա­պա­ցույցն և ե­րաշ­խիքն են նո­րա քաջ նա­հա­տակ­նե­րը, հավատ­քի ա­խո­յան­նե­րը, ճշմա­րիտ վկա­նե­րը, հաղթող սրբե­րը կամ հաղթա­կան ե­կե­ղե­ցին: Նա ձգտում է և ե­կե­ղե­ցին ամ­բող­ջա­պես սուրբ պա­հել յուր սուրբ ան­դամ­նե­րի աշ­խա­տու­թյամբ, ո­րոնք հատկա­պես սրբու­թյան են նվի­րված. այդ նվի­րված սուրբ կարգն է Ս. Հայ­րա­պետ­նե­րից սկսած մին­չև սար­կավագ­ներն ու դպիր­նե­րը: Այդ սուրբ կար­գի յուրա­քան­չյուր ան­դա­մը, ըստ յուր շնոր­հաց, ձգտում է պահ­պա­նել ընդ­հան­րու­թյան և ե­կե­ղե­ցու ա­մե­նայն դրու­թյան ու կյան­քի սրբու­թյունը[12]: Այս ձգտման ա­պա­ցույց ու ե­րաշ­խիքն է և այն քաջ հայ­րա­պետ­նե­րի և վար­դա­պետ­նե­րի շարքն, ո­րոնք ոչ մի կերպ չեն թույլատ­րել, որ մի ա­րատ կամ բիծ ան­գամ մտնի ե­կե­ղե­ցու ամ­բող­ջու­թյան մեջ և ա­րյան գնով մա­քա­ռել են ա­րա­տավոր­ման ու խավա­րի դեմ:

Ա­հա այս եր­կու ձգտմանց փո­խա­դար­ձու­թյամբ ա­պա­հո­վված է ե­կե­ղե­ցու թե՛ ան­հատ­նե­րի և թե՛ ընդ­հան­րու­թյան սրբու­թյունը. որ­տեղ մե­ղան­չում է ան­հատն, այն­տեղ է գա­լիս ընդ­հան­րու­թյունը, հա­մայնքն, ե­կե­ղե­ցին յուր զի­նվո­րյալ բո­լոր գոր­ծու­նեու­թյամբ և կռվում է խավա­րի դեմ, իսկ որ­տեղ ընդ­հան­րու­թյունն է դեպի խար­խա­փում գնում, այն­տեղ ե­րևան է գա­լիս նույն ե­կե­ղե­ցուց սքան­չե­լի հայ­րա­պետ­նե­րի ու վար­դա­պետ­նե­րի, հան­ճար­նե­րի ու ձիր­քե­րի խա­չա­վառ ու հավա­տա­վառ ա­ռաջ­նոր­դու­թյունը դեպի լույս: Եվ այս սրբու­թյան ու սրբա­րա­րու­թյան ըն­թաց­քը հո­վա­նավոր­վում է հզոր թա­գավոր Քրիս­տո­սով, շնոր­հա­տու Սուրբ Հո­գով: Ճշմա­րիտ ե­կե­ղե­ցին պետք է ան­պատ­ճառ ու­նե­նա յուր ան­դամ­նե­րի և ամ­բող­ջու­թյան այս փո­խա­դարձ հարա­բե­րու­թյունը սրբու­թյան հա­մար. մինչ­դեռ Հռովմեական ե­կե­ղե­ցին ա­ռավե­լա­պես ճա­նա­չում է ամ­բող­ջու­թյան սրբու­թյունն ու չքաց­նում է ան­հա­տի հարա­բե­րու­թյան նշա­նա­կու­թյունը, իսկ դո­րա հա­կա­ռակ բո­ղո­քա­կանք գրե­թե աստվա­ծա­յին բարձ­րու­թյան են հասց­նում ան­հա­տին և չքաց­նում ե­կե­ղե­ցու` իբ­րև ամ­բող­ջու­թյան նշա­նա­կու­թյունը. եր­կուքն էլ մե­ղան­չում են ե­կե­ղե­ցու այս ճշմա­րիտ նշա­նի դեմ: Ուստիև Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցին յուր էու­թյունը գտնում է մի­միայն յուր վար­չու­թյան մեջ և, կռվելով մի­միայն ար­տա­քին թշնա­մյաց դեմ, դուրս է ձգում յուր մի­ջից յուրյան տհա­ճո ան­հատ­նե­րին և մին­չև ան­գամ խա­րույ­կի վրա բարձ­րաց­նում (այս­տե­ղից են բղխում հավա­տաքն­նու­թյան ահ­ռե­լի ո­ճիր­նե­րը), և այդ պատ­ճա­ռով այս ե­կե­ղե­ցին դար­ձել է աշ­խար­հա­յին պե­տու­թյուն կամ մի ար­քա­յու­թյուն, որ «յաշ­խար­հէ աստի է»: Ընդ­հա­կա­ռակն` բո­ղո­քա­կանք, ա­մե­նայն ինչ ամ­փո­փե­լով ան­հա­տի մեջ, հաս­նում են այն­պի­սի ծայ­րա­հեղու­թյան, որ ան­հատն ինքն ին­քյան կա­տա­րյալ է հա­մա­րում և ոչ մի կա­րիք չէ զգում ե­կե­ղե­ցու փրկա­րա­րու­թյան ու սրբա­րա­րու­թյան դի­մե­լու, նո­րա աչ­քում ոչն­չա­նում է սուրբ ե­կե­ղե­ցու բարձ­րու­թյունն ու նշա­նա­կու­թյունը հա­կա­ռակ ա­ռա­քե­լոց քա­րո­զա­ծին, որ է. «Քրիս­տոս սի­րեաց զե­կե­ղե­ցի, եւ զանձն իւր մատ­նեաց վասն նո­րա. զի զնա սրբես­ցէ ա­ւա­զա­նին բա­նիւ. զի կա­ցուս­ցէ ինքն իւր յան­դի­ման փա­ռա­ւոր զե­կե­ղե­ցի, զի մի՛ ու­նի­ցի ա­րատ ինչ, կամ աղ­տե­ղու­թիւն, կամ այլ ինչ յայս­պի­սեաց. այլ զի ի­ցէ սուրբ եւ ա­նա­րատ»[13] (Եփ., Ե 25-27):

3. Ե­կե­ղե­ցին կա­թու­ղի­կէ կամ ընդ­հան­րա­կան է, զի պետք է քա­րո­զվի ամ­բողջ աշ­խար­հում ու բո­լոր ազ­գե­րի մեջ և պետք է մնա, հարա­տևի մին­չև աշ­խար­հի կա­տա­րա­ծը: Այս է հրա­մա­յում Քրիս­տոս. «Գնա­ցէք, այ­սու­հե­տեւ ա­շա­կեր­տե­ցէք զա­մե­նայն հե­թա­նոսս, մկրտե­ցէք զնո­սա յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հո­գոյն Սրբոյ: Ու­սու­ցէք նո­ցա պա­հել զա­մե­նայն, որ ինչ պա­տուի­րե­ցի ձեզ. եւ ա­հա­ւա­սիկ ես ընդ ձեզ եմ զա­մե­նայն ա­ւուրս, մին­չեւ ի կա­տա­րած աշ­խար­հի»[14]: Այս արդեն բղխում է ե­կե­ղե­ցու կո­չու­մից, զի ինչ­պես որ մար­դու կո­չումն է ճշմա­րիտ քրիս­տո­նյա լի­նել և ե­կե­ղե­ցու կո­չումն է Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը լի­նել աշ­խար­հում, այն­պես էլ այդ կո­չու­մից բղխում է նո­րա ընդ­հան­րա­կա­նու­թյունը, այ­սինքն` որ նա պետք է ճշմար­տու­թյունը քա­րո­զե ա­մե­նու­րեք և Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը հաստա­տե աշ­խար­հի վրա: Այլև ընդ­հան­րա­կան է, վասնզի ա­մե­նայն մարդ` ա­ռանց որևիցե խտրու­թյան կա­տա­րյալ հնա­րավո­րու­թյուն ու­նի և անհ­րա­ժեշ­տու­թյուն` նո­րա մեջ մտնե­լու ու նո­րա շնորհ­ներն ա­զա­տա­պես վա­յե­լե­լու. մա­նավանդ` վա­յե­լե­լու ոչ թե` ըստ յուր ար­ժա­նյաց, դիր­քին ու պաշ­տոնին, այլ` ըստ յուր կեն­դա­նի հավատ­քին: «Որք միան­գամ ի Քրիս­տոս մկրտե­ցա­րուք, զՔրիս­տոս զգե­ցեալ էք. չիք խտիր ո՛չ Հրէի եւ ո՛չ հե­թա­նո­սի, ո՛չ ծա­ռա­յի եւ ո՛չ ա­զա­տի, ո՛չ ա­րուի եւ ո՛չ ի­գի, զի ա­մե­նե­քեան դուք մի էք ի Քրիս­տոս Յի­սուս»[15]:

Հե­տևա­բար ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կա­նու­թյունը հիմն­վում է նո­րա միու­թյան վրա, զի ընդ­հան­րա­կան կա­րող է լի­նել մի­միայն այն, որ մեկ է: Ընդ­հան­րա­կան է նա յուր մեկ գլխով, մեկ Ս. Հո­գով, ս. խոր­հուրդ­նե­րի մեկ փրկա­գոր­ծու­թյամբ, հավատ­քով, մեկ հուսով ու սի­րով և իբ­րև Քրիս­տո­սի մեկ մար­մին, քա­նի որ բո­լոր հավա­տա­ցյալ­նե­րը այդ ա­մենն են դավա­նում ու ճա­նա­չում յուր­յանց միա­ցու­ցիչ ու քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու էու­թյուն: Այ­սոնք են ամ­բողջ քրիս­տո­նյա մարդ­կու­թյան մեջ ընդ­հա­նուր ու մեկ, վասնզի յուրյանց մեջ մարդ­կա­յին ոչ մի տարր չեն պա­րու­նա­կում, այլ` աստվա­ծա­յին պար­գև­ներ, ա­ռաջ­նորդ ու գոր­ծոն­ներ են, մինչ­դեռ ե­թե մարդ­կա­յին տար­րեր ևս պա­րու­նա­կեին, ան­շուշտ ան­հա­տա­կա­նու­թյան կամ ա­ռանձ­նու­թյան ձև կստա­նա­յին: Այս պարզ է, զի ինչ որ տե­սա­նե­լի կամ զգա­լի է, այն մաս­նավոր սե­փա­կա­նու­թյուն է այս ու այն ազ­գին, իսկ ամ­բողջ մարդ­կու­թյան մեջ ընդ­հա­նու­րը մի­միայն հո­գևոր է և մի­միայն աստվա­ծա­յին հո­գևորն ու հո­գևո­րի խորհր­դավոր կար­գադ­րու­թյունը պար­տավո­րիչ ու միա­ցու­ցիչ անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի և ընդ­հան­րա­կա­նու­թյուն: Ազ­գա­յին տե­սա­նե­լի կար­գերն և օրենք­նե­րը չեն կա­րող պար­տավո­րիչ ընդ­հան­րա­կա­նու­թյուն ու­նե­նալ ամ­բողջ մարդ­կու­թյան մեջ:

Սա­կայն ազ­գա­յին Ե­կե­ղե­ցին ևս ի­րա­պես ներ­կա­յաց­նում է յուր մեջ Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցին, Քրիս­տո­սի ար­քա­յու­թյունն, ուստիև ու­նի քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կա­նու­թյան հիշյալ տար­րե­րից զատ նաև սե­փա­կան մաս­նավոր տար­րեր, ո­րոնք յուր հա­մար միա­ցու­ցիչ և ընդ­հան­րա­կան են. այ­դոնք են` մի վար­չու­թյուն, մի ա­ռա­քե­լա­կան փո­խա­նորդ, քրիս­տո­նեա­կան հավատ­քի մի ա­ռանձ­նա­հատուկ վար­դա­պե­տու­թյուն, մի աստվա­ծա­պաշ­տա­կան կարգ ու լե­զու և մի ե­կե­ղե­ցա­կան կյանք[16]. այ­սինքն` այն ա­մենն, ինչ որ նո­րա մեջ հաստա­տա­պես մեկ է և մեկ պետք է լի­նի[17]: Ազ­գա­յին ե­կե­ղե­ցու այդ բաղ­կա­ցու­ցիչ տար­րերն ևս պետք է ան­պատ­ճառ ընդ­հան­րա­կան լի­նին բո­լոր ազ­գի մեջ, որպեսզի ե­կե­ղե­ցին յուր մաս­նավոր ընդ­հան­րա­կա­նու­թյամբ կա­րո­ղա­նա կեն­դա­նի ընդ­հան­րա­կա­նու­թյուն ու­նե­նալ նաև ա­մե­նու­րեք: Ինչ որ ըն­հան­րա­կա­նու­թյան տարր է մի հա­մայն­քի մեջ միայն, այն չի կա­րող ընդ­հան­րա­կան լի­նել նաև ամ­բողջ գավա­ռում և ա­պա ամ­բողջ ազ­գի մեջ, զո­րօ­րի­նակ տե­ղա­կան մի ե­կե­ղե­ցու շի­նու­թյան տոնը. հե­տևա­բար ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կա­նու­թյունը մի հա­մայն­քի մեջ ավե­լի տար­րեր ու­նի, քան մի գավա­ռում, մի գավա­ռում ավե­լի, քան ամ­բողջ ազ­գի մեջ և մի ազ­գի մեջ ավե­լի, քան դավա­նա­կից­նե­րի, ա­պա` ամ­բողջ մարդ­կու­թյան մեջ: Որ­քան ըն­դար­ձակ­վում է Ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կա­նու­թյան շրջանն, այն­քան հո­գևոր է դառ­նում նո­րա պա­րու­նա­կու­թյունն և ավե­լի դյուրավ է տա­րա­ծում Ավե­տա­րա­նի լույսը մարդ­կանց մեջ. ուստիև քրիս­տո­նեու­թյունն է ճշմա­րիտ մարդ­կա­յին կրոնն, որ ա­մեն­քինն է և միան­գա­մայն կա­րող է յուրա­քան­չյուր ազ­գի հատուկ սե­փա­կա­նու­թյունը դառ­նալ: Ընդ­հան­րա­կան լի­նե­լով մարդ­կու­թյան մեջ յուր աստվա­ծա­յին բո­վան­դա­կու­թյամբ` նա փրկա­րար է բո­լո­րի հա­մար հավա­սա­րա­պես, բայցև ընդ­հան­րա­կան լի­նե­լով հատկա­պես մի ազ­գի մեջ` նա փրկա­րար է յուր աստվա­ծա­յին բո­վան­դա­կու­թյան ի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյամբ նույնիսկ այդ ազ­գին ու նո­րա բո­լոր հարս­տու­թյանց հա­մար: Ըստ ո­րում և այն Ե­կե­ղե­ցին է մի ժո­ղովր­դի ճշմա­րիտ փրկա­րա­նը, որ յուր աստվա­ծա­յին էու­թյամբ մարդ­կա­յին ընդ­հան­րա­կա­նու­թյուն պա­հե­լով հան­դերձ, ու­նի նաև ազ­գա­յին ընդ­հան­րա­կա­նու­թյուն հաստա­տա­պես և ա­ռանց հա­կա­սու­թյան: Այդ­պի­սի ե­կե­ղե­ցու կո­չումն է ընդ­հան­րաց­նել Ավե­տա­րա­նի ճշմար­տու­թյունն ու լույսը ոչ միայն հե­թա­նոս­նե­րի, այլև նույնիսկ յուր հավա­տա­ցյալ ան­դամ­նե­րից յուրա­քան­չյուրի մեջ, վասնզի քրիս­տո­նյա որ­դիքն ևս են­թար­կված են ժա­մա­նա­կի և աշ­խար­հա­յին կյան­քի խան­գա­րիչ ու եղ­ծիչ ներ­գոր­ծու­թյան: Ա­ռանց լու­սո մշտա­շող ճա­ռա­գայթ­նե­րի հավա­տա­ցյալը չի կա­րող ի նո­րո վա­ռվիլ, ինք­նա­գոր­ծու­նեու­թյուն ու­նե­նալ և ինքն էլ ներ­գոր­ծա­կան դիրք բռնել Ե­կե­ղե­ցու մեջ: Ե­կե­ղե­ցու գործն ու պար­տիքն այս­տեղ մեծ է և մշտա­կան, և նա պա­տաս­խա­նա­տու է ամեն մի հավա­տա­ցյալի հա­մար, որ ա­նու­շադ­րու­թյան մեջ թմբրում է:

Ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կա­նու­թյան դեմ մե­ղան­չում է Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցին, զի ձգտում է ընդ­հան­րաց­նել մարդ­կու­թյան մեջ նաև յուր ազ­գա­յին ընդ­հան­րա­կա­նու­թյունն, այն է` վար­չու­թյուն, աստվա­ծ­պաշ­տա­կան կար­գեր, ի­րավանց կա­նոն­ներ, յուր հատուկ կյան­քը, մի վար­դա­պե­տու­թյուն, մին­չև ան­գամ մի լե­զու և այլն: Այս աշ­խար­հա­յին ձգտմամբ նա փո­խում է քրիս­տո­նեու­թյան էու­թյունն ու քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցին դարձ­նում է ա­ռավե­լա­պես ազ­գա­յին շա­հե­րի և դրոշ­մի ա­ռանձ­նա­րան, ո­րով բռնա­նում է աստվա­ծա­յին լույսի ներ­քո ստրկու­թյան շղթա­յով կա­պել Աս­տու­ծո որ­դի­նե­րին[18]: Ընդ­հա­կա­ռակն բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցին էլ, մա­քա­ռե­լով նո­րա դեմ, վե­րա­ցա­կան է դարձ­նում քրիս­տո­նեու­թյան ճշմա­րիտ ընդ­հան­րա­կա­նու­թյունը, կրճա­տե­լով նո­րա պա­րու­նա­կու­թյունն ևս, այլև բո­լո­րո­վին չքաց­նում է ե­կե­ղե­ցու ազ­գա­յին ընդ­հան­րա­կա­նու­թյունն. ըստ ո­րում և ե­կե­ղե­ցին, խոր­թա­նա­լով դո­ցա մեջ ժո­ղովր­դի միա­բա­նա­կան ո­գուց, չէ դառ­նում իս­կա­կան ե­կե­ղե­ցի, ամ­բողջ ժո­ղո­վուրդն յուր մեջ պար­փա­կող կեն­դա­նի միա­բա­նու­թյուն, այլ դառ­նում է լոկ մի ժո­ղո­վա­րան և կամ լոկ մի մե­ռյալ հաստա­տու­թյուն:

4. Ե­կե­ղե­ցին ա­ռա­քե­լա­կան է, զի հաստա­տված է Քրիս­տո­սի ա­ռա­քե­լոց հիմ­նադ­րու­թյամբ ու նո­ցա ավան­դու­թյան և ավե­տա­րա­նած վար­դա­պե­տու­թյան վրա: Ե­կե­ղե­ցու ա­ռա­քե­լա­կա­նու­թյունը հիմք է կազ­մում ընդ­հան­րա­կա­նու­թյան, վասնզի միաց­նում է այն բո­լոր տար­բե­րու­թյուն­ներն, ո­րոնք բնա­կա­նա­պես հե­տևում են ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կա­նու­թյունից ըստ նա­խըն­թաց բա­ցատ­րու­թյան: Ուստիև ա­ռա­քյալ­նե­րի հիմ­նադ­րու­թյունն, ավան­դու­թյունն ու վար­դա­պե­տու­թյունը կազ­մում են քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի այն էու­թյունն, որ ա­մեն­քի մեջ պետք է մեկ լի­նի: Ա­ռա­քե­լա­կան հիմ­նադ­րու­թյունն անհ­րա­ժեշտ է յուրա­քան­չյուր ազ­գա­յին ե­կե­ղե­ցու հա­մար, վասնզի ա­ռա­քյալ­նե­րի վրա ի­ջավ Ս. Հո­գին ու շնոր­հա­գոր­ծեց նո­ցա թե՛ քա­րո­զու­թյան ու թե՛ ե­կե­ղե­ցի­նե­րի հաստա­տու­թյան հա­մար[19], որպեսզի նո­քա ավան­դեին այն ամեն շնորհ­ներն, ո­րոնք կա­րևոր էին ե­կե­ղե­ցու զար­գաց­ման ու ծավալ­ման մին­չև աշ­խար­հի կա­տա­րա­ծը: Նո­քա հիմ­քեր էին մեկ վեմ Քրիս­տո­սի վրա և ամ­բողջ շի­նու­թյան պա­հո­ղը, և ուռ էին մեկ որթ Քրիս­տո­սի վրա, ո­րից սնունդ պետք է տա­յին ա­պա­գա ծաղկ­ման հա­մար, այլև նո­քա Ս. Հո­գու շնոր­հաց ավանդ­ման միակ միջ­նորդ­ներն էին քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մար: Հայտ է, որ յուրա­քան­չյուր նո­րա­հաստատ ե­կե­ղե­ցի ևս ան­պատ­ճառ պետք է ճյու­ղավո­րվեր մի­միայն մի ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուց և ոչ թե ինք­նու­րույն ծագ­մամբ, որ անհ­նա­րին է[20]: «Այս է խոր­հուրդն ե­կե­ղեց­ւոյ, զայս ու­սաք ա­սել կա­թու­ղի­կէ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցի, զի ընդ ա­մե­նայն տիե­զերս հա­ւա­տա­ցեալք ի Քրիս­տոս ա­ռա­քե­լա­կան յոր­ջոր­ջին ե­կե­ղե­ցի վասն տէ­րու­նա­կան հրա­մա­նին, որ առ նո­սա, թէ «գնա­ցէք ընդ ա­մե­նայն եր­կիր» և այլն (Ս. Սա­հակ):

Ա­ռա­քյալ­նե­րը, հիմ­նա­դիր լի­նե­լով, պետք է ան­շուշտ և ավան­դեին այն ա­մենն, ինչ որ ե­կե­ղե­ցու աճ­ման պայ­մա­նավո­րողն է. այ­դոնք են նախ` հիմ­նա­կան օրենք­ներ կամ կա­նոն­ներ ա­պա­գա կյան­քի ի­րավանց զար­գաց­ման հա­մար:

Երկ­րորդ` աստված­պաշ­տու­թյան էա­կան կար­գերն, ո­րոն­ցով հավա­տա­ցյալ մի ազգ կա­րո­ղա­նար յուր կյան­քի բո­լոր հան­գա­մանք­նե­րի և յուր բնա­կան բո­լոր ա­ռանձ­նա­հատկու­թյանց մեջ ու­ղիղ և նպա­տա­կա­հարմար հա­ղոր­դակ­ցու­թյուն ու­նե­նալ Աս­տու­ծո հետ` ա­ռանց հե­թա­նո­սա­բար շե­ղվելու:

Եր­րորդ` ձեռ­նադ­րու­թյուն, ո­րով պետք է ավան­դեին Ս. Հո­գու շնորհ­ներն յուրյանց հաջորդ­նե­րին և այլ ե­կե­ղե­ցա­կան պաշ­տոնյանե­րին, որպեսզի թե՛ ե­կե­ղե­ցու պաշ­տոնն ու թե՛ ա­ռա­քե­լա­կան գործու­նեու­թյունն ան­հա­տա­բար շա­րու­նա­կվի, և միան­գամ ի­ջած Ս. Հո­գին բնա­կա­նա­բար ա­ռա­քե­լա­կան հաջոր­դու­թյան շար­քով շնոր­հա­բաշխե ու յուր շնորհ­նե­րը սփռե ե­կե­ղե­ցու մեջ:

Չոր­րորդ` ա­ռա­քե­լա­կան հաջոր­դու­թյուն, որ պետք է պա­հեր ա­ռա­քյալ­նե­րի ա­թոռ­նե­րը ան­խախտ և ան­շարժ իբ­րև Ս. Հո­գու շնոր­հաց աղ­բյուր, քա­նի որ ա­ռա­քյալ­ներն ոչ թե ժա­մա­նա­կավոր պաշ­տոնի ու դիր­քի հա­մար էին նշա­նա­կված, այլ նո­ցա մեծ պաշ­տոնն ու մեծ դիր­քը պա­հան­ջում են և հա­մա­պա­տաս­խան հարա­տևու­թյուն:

Սա­կայն այս ա­մե­նի հա­մար անհ­րա­ժեշտ ե­ղավ նաև մի չափ կամ կա­նոն տալ, որպեսզի նույնիսկ ա­ռա­քյալ­նե­րի ժա­մա­նակ պաշ­տոնյանե­րի անձ­նա­կան քմա­հա­ճու­թյունը չխառ­նվեր նո­ցա ավան­դա­ծի և Ս. Հո­գու շնոր­հաց հետ: Այդ ևս ա­ռա­քյալ­նե­րի վար­դա­պե­տու­թյունն է[21], որ ավան­դվեց թղթե­րով և քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցում ժո­ղո­վվեց ու պա­հվեց մին­չև մեր օ­րե­րը իբ­րև հաստա­տուն և ամ­փոփ ժո­ղո­վա­ծու այն վար­դա­պե­տա­կան հիմ­նա­կան սկզբանց ու հի­մունք­նե­րի, ո­րոնց երբեք չպետք է հա­կա­սեն ա­ռա­քե­լա­կան ավան­դու­թյուն­ներն ոչ մի տե­ղա­կան և ազ­գա­յին ե­կե­ղե­ցում:

Ու­րեմն ա­ռա­քե­լա­կա­նու­թյունն այն ա­ռա­ջին պայ­մանն է, ո­րից բղխում են իս­կա­պես նա­խըն­թաց ե­րեք նշան­ներն և ա­ռանց ա­ռա­քե­լա­կա­նու­թյան չի կա­րող լի­նել ճշմա­րիտ ե­կե­ղե­ցի: Ե­թե մեկը շեղ­վի ա­ռա­քե­լոց վար­դա­պե­տու­թյունից, օտարա­նա նո­ցա ավան­դու­թյուն­նե­րից, կտրվի նո­ցա ձեռ­նադ­րա­կան-շնոր­հա­բաշ­խա­կան հաջոր­դու­թյունից, նա չի լի­նիլ և Քրիս­տո­սի ճշմա­րիտ ե­կե­ղե­ցի[22]: Այս պատ­ճա­ռով Պո­ղոս ա­ռա­քյալն էլ ա­սում է. «Այլ թէ մեք կամ հրեշ­տակ յերկ­նից ա­ւե­տա­րա­նես­ցէ ձեզ ա­ւե­լի, քան զոր ա­ւե­տա­րա­նե­ցաքն ձեզ, նզո­վեալ լի­ցի: Որ­պէս յա­ռա­ջա­գոյն ա­սա­ցաք, եւ արդ դար­ձեալ ա­սեմ, ե­թէ ոք ա­ւե­տա­րա­նես­ցէ ձեզ ա­ւե­լի, քան զոր ա­ռէքն, նզո­վեալ լի­ցի» (Գաղ., Ա 9): Ճշմա­րիտ ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյունը, կար­գե­րի ու կա­նոն­նե­րի կազ­մու­թյունը, պաշ­տոնյանե­րի դասն ու հաջոր­դու­թյունն և մին­չև ան­գամ ա­րա­րո­ղու­թյան ու ծեսե­րի էու­թյունը պետք է ան­պատ­ճառ ա­ռա­քյալ­նե­րից ավան­դվա­ծը լի­նին և ա­ռա­քե­լոց ավան­դա­ծին չհա­կա­սեն: Ե­կե­ղե­ցի­ներն յուրյանց բո­լոր էու­թյամբ պետք է լի­նին «շի­նեալք ի վե­րայ հի­ման ա­ռա­քե­լոց եւ մար­գա­րէից»[23], այլև հավատ­քի նույն հիմ­քի վրա պետք է հաստա­տե յուրա­քան­չյուր հավա­տա­ցյալ յուր կյանքն ըստ ա­ռա­քյալին` «ճգնի­ցիք ի վե­րայ հա­ւա­տոցն, որ միան­գամ ա­ւան­դե­ցան սրբոց»[24]:

Քրիս­տո­նեա­կան ճշմա­րիտ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին հրա­պա­րա­կա­պես յուր ա­ռա­քե­լա­կա­նու­թյունը խոս­տո­վա­նում է այն Հավա­տամ­քով[25], որ կազ­մվեց` ըստ ա­ռա­քե­լա­կան ավան­դու­թյան և հա­մա­ձայն Ս. Գրոց, Նի­կիո ս. ժո­ղո­վում, և որ ըն­դու­նվեց բո­լոր քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րում և ա­ռա­քե­լոց ժա­մա­նա­կին ու նո­ցա բավա­կան մոտիկ հաջորդ­նե­րի մեջ: Դավա­նե­լով հարա­ժամ այդ Հավա­տամքն` յուրա­քան­չյուր քրիս­տո­նյա ե­կե­ղե­ցի եր­դու­մով խոս­տա­նում է հավա­տա­րիմ մնալ նո­րա բո­վան­դա­կու­թյան` յուր ազ­գա­յին բո­լոր հան­գա­մանք­նե­րով և ա­ռանձ­նա­հատկու­թյամբ: Հռովմեական ե­կե­ղե­ցին, շե­ղվելով այդ ա­ռա­քե­լա­կան խոս­տո­վա­նու­թյունից, հերձ­վում է[26], իսկ ա­ռա­քե­լա­կան ավան­դու­թյունը մեր­ժող բո­ղո­քա­կանք կտրվում են ա­ռա­քե­լա­կան հաջոր­դու­թյունից և հե­տևա­բար իբ­րև ա­ղանդ են ճա­նաչ­վում քրիս­տոն­յա աշ­խար­հում կամ իբ­րև քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցուց պո­կված ու փշրված մի կտոր: Ուստիև մինչ­դեռ մի կող­մից քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցիք մա­քա­ռում են Հռովմեական ե­կե­ղե­ցու հեր­ձվա­ծո­ղա­կան ըն­թաց­քի դեմ ու նո­րա մի­ջից իսկ «Հին-կա­թո­լիկ» կո­չված ե­կե­ղե­ցին աշ­խա­տում է թոթա­փել Հռով­մա գրե­թե հե­թա­նո­սա­կան լու­ծը, մյուս կող­մից բո­ղո­քա­կան աշ­խար­հում շա­տե­րը, ինչ­պես ե­պիս­կո­պո­սա­կան ե­կե­ղե­ցին, ձգտում են վերս­տին դառ­նալ դեպի ա­ռա­քե­լա­կա­նու­թյուն: Եվ ե­թե հին ե­կե­ղե­ցի­նե­րից ո­մանք` վի­ճա­հույզ հար­ցե­րի կամ մո­լո­րու­թյուն­նե­րի կող­մը բռնե­լով և քա­ղա­քա­կան հան­գա­մանք­նե­րի են­թար­կվելով են տա­րա­ձայ­նվել քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու ճշմա­րիտ ա­ռա­քե­լա­կա­նու­թյունից, բո­ղո­քա­կանք, ան­հա­տին աստվա­ծաց­նե­լով և բա­ցա­սա­կան ըն­թաց­քի ավե­րիչ ճա­նա­պար­հը ընդ­լայ­նե­լով, ա­նօ­րի­նակ պա­ռակտ­մամբ բե­կո­րվել են և շուրջ 300 ա­ղանդ­նե­րի բա­ժա­նվել, ո­մանք` որևիցե տաս­նյակ դրա­մա­տեր­նե­րի միա­բա­նու­թյամբ: Այլև ե­թե հին ե­կե­ղե­ցի­նե­րից մեկն ու մյու­սը նո­րահ­նար վար­դա­պե­տու­թյամբ խոր­թա­ցել է քրիս­տո­նեա­կան միու­թյունից, ա­ռա­քե­լա­կան ճշմար­տու­թյունը մնա­ցել է գո­նե որևիցե վի­ճա­խույս և հե­ռաբ­նակ ե­կե­ղե­ցում. մինչ­դեռ բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցու հիմ­քը դար­ձել է այլևս ոչ թե հավատ­քը, ոչ թե ա­ռա­քե­լա­կան աստվա­ծա­ճա­նա­չու­թյունն, այլ միայն ան­հա­տա­կան վար­դա­պե­տու­թյունը կամ ուս­մուն­քը:

Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին, ա­րյան գնով պինդ պա­հե­լով յուր ա­ռա­քե­լա­կա­նու­թյունը, հե­տևա­բար և յուր ընդ­հան­րա­կա­նու­թյունը, սրբու­թյունն ու միու­թյունը, ոչ մի կերպ չէ ձգտում մա­զի չափ ան­գամ շե­ղվելու վե­րո­հիշյալ սկզբունք­նե­րից: Նո­րա վար­դա­պե­տու­թյան իս­կու­թյունը տե­սանք մին­չև այս­տեղ, կտես­նենք և հետո, նո­րա իշ­խա­նու­թյան ու ձեռ­նադ­րու­թյան ճշմար­տու­թյունը կու­սում­նա­սի­րենք հետզ­հետե, իսկ աստված­պաշ­տու­թյան և կա­նո­նա­կան սկզբուն­քի ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը պաշ­տոնա­բա­նու­թյան (կարգ աստված­պաշ­տու­թյան) և ե­կե­ղե­ցա­կան ի­րավա­բա­նու­թյան մեջ պետք է ըն­դար­ձա­կորեն ճա­նա­չվին: Եվ որպեսզի նո­րա ա­ռաջ մշտա­պես ա­ռաջ­նոր­դող նշա­նա­բան լի­նեն այդ չորս նշան­նե­րը, Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին ոչ միայն Հավա­տամ­քում է դավա­նում, այլև աղոթում է առ Աս­տված. «Ա­ղա­չես­ցուք զա­մե­նա­կալն Աս­տուած վասն միայ­նոյ` սուրբ կա­թու­ղի­կէ եւ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղեց­ւոյ»:

Ըստ այսմ` նո­րա բո­լոր կյանքն, աստված­պաշ­տու­թյունն ու վար­դա­պե­տու­թյունը հաստա­տվում է ա­ռա­քե­լա­կան մի սուրբ հի­մուն­քի վրա և այդ­պես մի բնից ճյու­ղավոր­վում է դեպի ամեն կողմ և ընդ­հան­րա­նում: Այն, ինչ որ ա­ռա­քե­լա­կան վար­դա­պե­տու­թյան, ա­ռա­քե­լա­կան սկզբուն­քին և ա­ռա­քե­լա­կան կար­գե­րին հա­կա­սում է, այն բա­ցեիբաց մերժ­վում է Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու գավ­թից. մերժ­վում է ամեն ինչ այդ­պի­սին, լի­նի այդ դավա­նանք թե բա­րո­յա­կանք, լի­նի այդ կա­նոն թե կարգ, լի­նի այդ ո­գի թե կար­գավո­րու­թյուն, չի կա­րող Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցում տեղ ու­նե­նալ ու հարա­տևել: Եվ այդ իսկ պատճառով ամեն ժա­մա­նակ ա­ղա­չում ենք ա­մե­նա­կալ Աս­տու­ծուց «վասն միայ­նոյ` սուրբ` կա­թու­ղի­կէ և ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղեց­ւոյ», որ­պեսզի ան­խախտ պա­հե յուր հզոր հո­վա­նավո­րու­թյամբ յուր ճշմա­րիտ ե­կե­ղե­ցու ի­րա­կա­նու­թյունն և մեզ ևս հարա­ժամ հիշեց­նե մեր պար­տավո­րու­թյուն­ներն առ այդ[27]:


 

 

[1] «Բազմութիւն ազգին` առանց սուրբ եւ ուղղափառ հաւատոյ ոչ է ընդունելի առաջի Աստուծոյ: Զի որպէս գլուխ առանց լուսոյ խաւարէ, այսպէս եւ ազգ առանց ս. հաւատոյ պիղծ է: Այլ լաւ է մի ոչխար ի փարախն Աստուծոյ, քան զհազար գայլ. եւ լաւ է մի գառն յայ­գին, քան զհազար աղուէս: Դարձեալ` լաւ է մի զոյգս աղաւնեաց Աստուծոյ նուէր, քան զհազար ագռաւ. Եւ ի դիտանոցի անդ` լաւ է մի յայր սրատես, քան զհազար զա­չացու. Եւ լաւ է մի վկայ ի վերայ ճշմարտութեանն, քան զհազար բիւր թշնամի. Լաւ է Աս­տուծոյ այր մի խոստովանող, քան զհազար բիւր ուրացող. Եւ լաւ է Աստուծոյ մի քահանայ ճշմարիտ պատարագող Քրիստոսի, քան զհազար բիւր շնացող»: Պող. Տար., անդ. 248. հմմտ. Զգոն, 293-295:

[2]Հովհ., Ժ 16. ԺԷ 11. Կող. Ա 18. Բ 10-19. Եփես., Դ 3-16: Ա Կոր., Ա 10. Գաղ., 8. Տիտ., Գ 10. Հռ., ԺԶ 17. Բ Կոր., Զ 14. Բ Հովհ., 10. Մատթ., ԺԸ, 17: Գիրք Հարց., 540:

[3] «Աստ զցրուեալսն յաշտարակէն զազգս ի հոգեւոր համաձայնութիւն էած Տէր մեր, եւ շինեաց ի մարմին իւր աշտարակ հզօր հաստահեղոյս վիմօք զկաթուղիկէ սուրբ ի վե­­րայ առաքելադաւան հաւատոյ անսասանելի հաստատութեամբ...: Այն աշտարակ զմի լեզուն ի բազումս բաժանեաց, եւ զչար միաբանութիւնն յաւիտենից քակեաց ի մի­մեանց. եւ այս աշտարակ զքակեալսն եւ զանջատեալսն ած ի մի` համաշունչ եւ միա­խորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն Քրիստոսի»: Ս. Հովհ. Իմաստասեր, 136:

[4] Տե՛ս Ծննդ., ԺԱ Հովհ. Իմաստ., էջ 136:

[5] Մարկ., ԺԲ 17. Ա Պետր., Բ 17. Հռովմ., Թ 3. «Ուխտիւք խնդրէի ես իսկ ինքնին նզով լինել ի Քրիստոսէ վասն եղբարց իմոց եւ ազգականաց ըստ մարմնոյ», - ասում է Պո­­ղոս առաքյալը:

[6] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց, 532-533:

[7] Գաղ., Զ 10. «Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գործեսցուք զբարիս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանիսն հաւատոց»:

[8] Մատթ., Է 15. Ա Տիմ., Դ 1. Բ Տիմ., Բ 17. Ա Հովհ., Բ 19. Բ Պետր., Բ 1: «Որդեակք, յե­տին ժամանակ է, եւ որպէս լուարուք, եթէ Նեռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բա­զումք եկեալ են, որով մարթեմք իմանալ, եթէ յետին ժամանակ է: Առ ի մէնջ ելին, այլ ոչ էին ի մէնջ, զի եթէ ի մէնջ էին, ապա առ մեզ մնային, այլ զի յայտնի լինիցին, թէ ոչ էին ամենեքին նոքա ի մէնջ»:

[9] Հովհ., Ժ 36. ԺԷ 17. Մատթ., Ե 48. Ա 9. Եփես., Ա 4. Ե 25-27. Ա Պետր., Ա 15:

[10] Ս. Եղիշե, Ճառք, էջ 327:

[11] Ա Կոր., Ա 2. Բ Կոր., Ա 1. Եփ., Ա 4. Կող., Ա 2. Գործք, Թ, 13, 41. - «Օրհնեալ է Աս­տուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ օրհնեաց զմեզ ամենայն հոգեւոր օրհ­նութեամբ յերկնաւորս ի Քրիստոս. Որպէս ընտրեաց զմեզ նովաւ յառաջ, քան զլի­նելն յաշխարհի, լինել մեզ սուրբս եւ անարատս առաջի նորա սիրով»:

[12] «Ի բաց մերկանալ ի ձէնջ ըստ առաջին գնացիցն զմարդն հին զապականեալն ցան­­­կութեամբք խաբէութեանն. Եւ նորոգել հոգւովն մտաց ձերոց: Եւ զգենուլ զնոր մարդն, որ ըստ Աստուծոյն հաստատեալ է արդարութեամբ եւ սրբութեամբ ճշմարտու­թեանն. վասնորոյ ի բաց ընկեցէք զստութիւն, խօսեցարուք զճշմարտութիւն իւրաքան­չիւր ընդ ընկերի իւրում, ի եմք միմեանց անդամք»: Եփ., Դ 22. Հռ., Զ 19. Ա Թես., Դ 3, 7:

[13] «Վասն այսորիկ եւ սուրբ կոչէ, զի սրբոյն Աստուծոյ է բնակարան եւ հրեշտակաց սրբոց բանակտեղ, եւ արդարոց կատարելոց տեղի իջեւանի յերկնուստ յերկիր երթեւե­կութեան: Քանզի ի սմա ամենայնի բաց բարձեալ լինի կրճիմն եւ երկիրս ընդունի զերկնայինսն. եւ երկնայինքն միանան ընդ երկրայինքս: Եւ ննջեցեալ սուրբքն` ընդ հաւատացեալ կենդանիսս. եթէ հաւատամք` եթէ տուն Աստուծոյ եւ բնակարան է եկե­ղեցի, որպէս եւ ինքն իսկ ասաց»: Խ. Ա. Մեկն. Ժամ., էջ 133:

«Երկնայնոցն դարձեալ ասեմ սա է տեղի` հանդերձ երկնաւոր թագաւորաւն: Ազ­գակ­ցաց մերոց սրբոց ի սմա ընդ մեզ է խառնումն: Ամենայն հաւատացելոց, որ յամե­նայն երկրի` սա է մայր...: Սա է սանդուղք յերկրէ յերկինս վերելութեան» (134):

[14] Մատթ., ԻԸ 19. Մարկ., ԺԶ 14. Գործք, Ա 8-: Ես., ԺԱ 10. ԽԵ 22, 23. ԽԹ 1, 6. ԾԵ 1-5. ԿԶ 1-8, 66. Մաղ., Ա 11: «Կաթուղիկէ եկեղեցւոյն շնորհք Հոգւոյն ի մէջ վկայելոցն եւ ի մէջ քահանայութեան բղխելոց է աղբիւր մկրտութեան, լուանալ զաղտ ոգւոցն մարմ­նովք հանդերձ»: Տեսիլ Ս. Գրիգոր Լուսավորչին. Ագաթ., 437. հմմտ. Փարպ., 78, 87. թե՛ այս և թե՛ Ս. Սահակի տեսիլը հիշվում է նաև Շահապիվանի ս. ժողովի կանոններում:

«Ի գալստենէ Կենարարին Որդւոյն Աստուծոյ բացեալ է դուռն շնորհի ողորմութեան նորա առ ամենեսեան, որ սիրեն զնա եւ պահեն զբան հրամանի նորա, յորս ծագեալ լուսաւորէ լոյս փառաց վարդապետութեան նորա»: Ս. Սահակ (Փարպ., 88): «Կոչի եւ կաթուղիկէ` համաժողով ազանց բոլորից ի մի ժողովեալ հնազանդութեան, լուսաւոր մկրտութեամբ աւազանին երկնեալք եւ ծնեալք ի ժառանգութիւն Աստուծոյ Հոգւովն Սրբարարաւ»: Ս. Հովհ. Իմաստ., 135:

[15] Գաղ., Գ 28. Հռ., Գ 22. Ժ 12. Կոչ. Ընծ., 366-369:

[16] «Զառ ի ցրուեալսն ի սատանայական հրապուրմանէն առ ժամայն միախուռն յոր­­դորմամբ ի քոյդ հաւաքելով գաւիթ` միահօտ ընտրեալ եւ ազատեալ, միասիրտ եւ միա­լեզու եւ հաւատարիմ կացուցանես երկնաւոր հովուապետին եւ Փրկչին տիեզերաց Յիսուսի»: Ան. Նարեկ., Ճռաքաղ., 330: Տե՛ս և Ս. Գր. Նարեկ., Բան ՀԵ:

[17] «Եկեղեցի դուստր է վերին Սիոնի, եւ քաղաք անմահ արքային. եւ նման երկ­նա­ւորին կառուցաւ յերկրի, զի անվրէպ երկնայնոցն եւ զբոլոր ծագաց երկրի բերէ յինքեան օրինակ: Խորանաւն զերկինս երկնից, ուր աստուածութիւնն հանգուցեալ է: Եւ տաճարն զհրեշտակական կայանսն մաքրութեամբ եւ ձեւով յարմարութեամբ իւրով: Իսկ գաւիթն երկրի շրջակայ բնութեան ունի զկազմութիւն»: Եսայի Նչեցի:

[18] Հմմտ. Միշոյ., Հռովմ. եկ. ոչ ևս է կաթ. եկ: Թարգմ. Գաբրիել արքեպ. Այվա­զյանց, Ս. Էջմիածին, 1878:

[19] Գործք, Ա 4. Ղուկ., ԻԴ 49. Մատթ., Ժ:

[20] Մատթ., ԺԶ 19. ԺԸ 18. ԻԸ 18. Ժ 40. Ղուկ., Ժ 16. ԻԲ 19. ԻԴ 47-53. Հովհ., Ի 21-23. ԺԷ 18-19. Ա Տիմ., Ա 18. Գ 15. Դ 14. Ե 17-22. Բ Տիմ., Ա 6. Տիտ., Ա 5:

[21] «Առաքելական զսա անուանեմք` ըստ կանոնեալն հաւատոյ, քանզի ոչ պարզա­բար անուն ժողովոյ կաթուղիկէ եկեղեցի անուանի, այլ որք Առաքելովքն հրաւիրանաւ Հոգւոյն կենաց ի սպաս պաշտաման հոգեւորի եղեն գումարեալք, եւ յանդրանկութիւն երկնայնոյ քաղաքականութեանն գրեցան»: Ս. Հովհ. Իմաստ.:

[22] Ա Հովհ., Բ 3-19. Եբր., Ժ 24. Գաղ., Ա 6. Բ Պետր., Բ 1-22. Բ Տիմ., Բ 18. Հայտ. ԻԲ 19:

[23] Եփես., Բ 20. Հայտ., ԻԱ 14. Տե՛ս և Գործք, Զ 2. Ը 14. Թ 27. ԺԵ 6, 22, 28. Գաղ., Բ, Ա 1. Հռ., Ա 1. Բ Կոր., Ե 20. Գ 4. ԺԳ 3. Ա Կոր., Դ 1. Բ 10:

[24] Հուդա 3. Գործք, Բ 42. Բ Թես., Բ 15. Հռ., Զ 17. ԺԶ 17. ԺԵ 18. Բ Կոր., ԺԱ 4.Գաղ., Ա 11. Փիլ., Ա 27. Կող., Բ 7. Ա Թես., Բ 13. «Եւ զի երկնագոյն երեւեցան դաշտք ամենայն, այսինքն է` զի երկիրս իբրեւ զերկինս լինելոց է, խառնուրդք Հրեշտակաց եւ մարդկան». Տեսիլ Ս. Գրիգոր Լուսավորչին, Ագաթ., 437:

[25] Տե՛ս վերը, էջ 17:

[26] Կրոնական հեղափոխության ժամանակ Լութերն ու յուրայինք դեռևս աշխատում էին հավատարիմ մնալ առաքելականության (Հարնակ. Պատմ. դավ. Գ 724-734), սա­կայն երբ հետո հանդիմանվեցան իբրև առաքելական հաջորդությունից կտրվածներ, սկսան ճարահատված մերժել նաև դորա նշանակությունը:

[27] «Մեծ եւ բարձր է պատիւ Կաթուղիկէ Եկեղեցւոյ, քան զամենայն սրբոցն, իսկ կա­մարքն, որ ի սեանց անտի ի միմեանս կապէին, այսինքն է հաւասարութիւն միաբա­նու­թեան Կաթուղիկէ Եկեղեցւոյ. Իսկ խորանն ի վերայ ունի զօրինակ վերնոյ քաղա­քին, զժողովարանն միաբանութեան` արքայութեան երկնից: Եւ զի երեւէին քեզ զկայքն, գիտեա, զի «մահը ժամանակեան է», ասէ, եւ կենդանութիւն նոցա յաւիտե­նական, փա­ռա­ւորեալք ի փառս Աստուածորդւոյն, վասն այսորիկ եւ զօրինակ խաչին նորա տպա­ւորեալ յանձինս նոցա»: Տեսիլ Ս. Գր. Լուսավորչին, Ագաթ., 436:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

16.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․