2 Ապրիլ, Դշ, Մեծ պահքի ԼԱ օր

Ցորենը

Մի ճամփորդ կանգնեցրեց մոտեցող սայլը:

- Ինձ չե՞ք տանի,- հարցրեց սայլապանին:

- Նստի՛ր,- պատասխանեց վերջինս:

Ցորենի արտերի մոտով անցնելիս սայլապանը հնձած ցորեն տեսավ: Որոշեց մի քանի խուրձ վերցնել, բայց վախենալով, որ որևէ մեկը կնկատի, ճամփորդին ասաց.

- Գնամ մի քիչ ցորեն բերեմ, իսկ դու շուրջբոլորը հսկի՛ր: Եթե որևէ մեկը տեսնի, ինձ նշա՛ն տուր:

Մարդը ոչինչ չպատասխանեց: Սայլապանը վազեց արտի միջով, մի մեծ խուրձ գրկեց ու հետ վազեց: Իսկ մարդը նշան արեց, որ, իբր, ինչ-որ մեկը տեսել է: Սայլապանը վախից մի կողմ նետեց գրկինը, ցատկեց սայլի վրա ու ձիերին մտրակելով՝ առաջ սլացան: Երբ արտից բավականին հեռացել էին, սայլապանը հետ նայեց, սակայն ոչ ոքի չտեսավ:

- Խաբեցիր ինձ,- բարկացավ նա մարդու վրա:- Ո՞վ տեսավ, որ ցորեն վերցրի:

- Աստված,- պատասխանեց մարդը՝ երկինքը մատնացույց անելով:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

06.08.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․