Մի մարդ եկավ վանահոր մոտ ու հարցրեց, թե արդյո՞ք որևէ դեղատոմս գիտի մեղքերի դեմ:
- Գիտեմ,- պատասխանեց վանահայրը,- Անտառում խոնարհության արմատներ փորիր, հանիր: Հետո դաշտ գնա ու հոգևոր մաքրության ծաղիկներ քաղիր: Հետո պուրակներից համբերության տերևներ հավաքիր, իսկ այգիներից՝ անկեղծության պտուղներ:
- Եվ ի՞նչ անեմ այդ ամենը,- զարմացավ մարդը:
- Քեզ հետ տար տուն,- շարունակեց վանահայրը,- չորացրու ժուժկալությամբ ու պահքով և բարի գործերի անոթի մեջ լցրու: Եղբայրասիրության աղով և ապաշխարության արցունքներով համեմիր, առատորեն ավելացրու ողորմության, հեզության ու Աստծո հանդեպ ունեցած երկյուղի պարգևները: Ամեն օր արդարության զգեստներով զգեստավորված և ծնրադրությամբ այս դեղամիջոցն ընդունիր: Եվ դատարկախոսության էլ մի բռնվիր, որպեսզի չմրսես ու կրկին մեղքով չհիվանդանաս:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի