25 Նոյեմբեր, Բշ
Լեռներում մոլորված երկու կուսակրոն քահանա փորձում էին ճանապարհ գտնել: Եվ ահա տեսնում են մի կարճահասակ մարդու, որին երբ կանչում են, փախչում է և ոչինչ չի պատասխանում:
Բայց երբ ստիպում են և հարցնում, թե՝
- Ո՞վ ես, ասա՛
- Երեսուն տարի է ծառայում եմ դևերին: Ինձ նրանց մատնեցի և նրանց դրոշմն եմ կրում ձեռքիս: Զանազան կերպարանքներով ինձ երևում և ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ:
Նրանցից (քահանաներից) մեկը սկսեց նրան ցույց տալ դժոխքի տանջանքների մեծությունը, մեղքերի ունայնությունն ու Աստծո անսպառ ողորմությունը: Դրանից հետո նա զղջաց, խնդրեց խորհուրդ՝ իր անձը փրկելու համար:
Այդ ժամանակ քահանան ասաց.
- Խոստովանիր՛ քո բոլոր մեղքերը, քանզի այնքան է խոստովանության զորությունը, որ մինչև իսկ սատանանի ուզածդ զորություն կարող է բեկանել և Աստծո ուզածդ բարկություն՝ մարել և ուզածդ հոգևոր զարդով քեզ զարդարել:
Այդ ժամանակ մարդը կատարյալ զղջմամբ խոստովանում է և իսկույն սատանայի դրոշմն ընկնում է նրա ձեռքից:
Այդ ժամանակ քահանաներն ասում են նրան.
- Որպեսզի ավելի ստույգ իմանաս սուրբ խոստովանության զորությունը, համարձակորեն մնա այստեղ և երբ դևը, որին մատնել էիր քեզ, գա քեզ մոտ և չճանաչի քեզ, իմացիր, որ Տեր Աստված թողություն է տվել) քո հանցանքներին:
Նա էլ Աստծո ողորմության հույսով՝ աներկյուղ սպասեց դևին:
Երբ քահանաները գնացին, հեծյալների մեծ բազմությամբ եկավ սատանան և հարցրեց նրան, թե արդյոք տեսել՞ է իր ծառային:
Նրան մարդը պատասխանեց.
- Ես եմ նա, ով ծառայեց քեզ երեսուն տարի:
Եվ դևն ասաց
- Սուտ ես խոսում, խաբեբա՛, ես քեզ երբևէ չեմ տեսել: Ես նրան եմ փնտրում, ով իմ կնիքն ունի իր ձեռքին:
Եվ նա այս լսելով՝ քահանաների հետ գնաց և մինչ ի մահ ծառայեց Աստծուն:
Հայելի վարուց