Մի մարդու, որի ձեռքերի մատները ծալվել և բռունցքներ էին դարձել, բերում են հիվանդանոց և շարունակ տեղափոխում են տարբեր բաժիններ, քանի որ չեն կարողանում բացել նրա ձեռքերի մատները, որոնք ավելի ու ավելի էին սեղմվում և ցավ պատճառում այդ մարդուն, որն էլ սուր ցավից գոռում-գոչում էր:
Մի այցելու բժշկին հարցնում է.
-Ո՞վ է այս դժբախտը և ի՞նչ հիվանդությամբ է տառապում:
Բժիշկը պատասխանում է.
- Եսասիրության հիվանդությամբ է տառապում, որը փոշեկուլի պես ամեն ինչ վերցնում է և պահանջում: Եվ այժմ, երկու փուշ է իր ձեռքերի մեջ ամուր պահում և չենք կարողանում նրա ձեռքերի մատները բացել և փշերը հանել...
Եասիրությունը ամուր բռնում է հիվանդությանը, իսկ խոնարհությունը՝ բաց թողնում...
Հովհաննես Մանուկյան