22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Թագավորը մի անգամ մի խենթի հանդիպեց և հարցրեց նրան, թե որտեղից է գալիս:
- Դժոխքից,- պատասխանեց Աստծո խենթը:
- Եվ ի՞նչ էիր այնտեղ անում:
- Ուզում էի կրակ գտնել, որ ծխամորճս ծխեմ:
- Ու ի՞նչ, ծխեցի՞ր:
- Ոչ, այնտեղի թագավորն ասաց, որ ինքը կրակ չունի:
- Ինչպե՞ս թե, չեմ հավատում, որ դժոխքում կրակ չկար,- զարմացավ թագավորը:
- Ես էլ զարմացա,- պատասխանեց երանելին,- բայց դժոխքի տերն ասաց, որ իրենց մոտ կրակ չկա, յուրաքանչյուրն իր սեփականն է այնտեղ բերում: Հենց այդ կրակն էլ այրում է նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի