Երբ հանդիպում ես

 Մի պալատի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքված լինում, և բոլորը գոչում են՝ տո՛ւր, տո՛ւր, այս տուր, այն տուր…

Հերթը հասնում է մի աղքատ մարդու և մտնում է պալատ ու թանկարժեք գանձերով լեցուն դուրս գալիս: Պալատի շուրջը հավաքված մարդիկ զարմանում են, լռում և նրանցից մեկն ասում է.

-Մենք՝ բոլորս, հերթով մտանք թագավորի մոտ և մեծ բաներ նույնիսկ չխնդրեցինք, սակայն թագավորը լուռ էր, ու ձեռնունայն դուրս եկանք:

Աղքատը պատասխանում է.

-Երբ հանդիպում ես թագավորին ոչ թե պետք է ասել, թե ես ինչ եմ ուզում, այլ՝ տե՛ր՝ ի՞նչ ես կամենում, և նա միանգամից ինձ պարգևեց այս գանձերը…

Իսկ ձեզանից քանի՞սն այդպես վարվեց… Երանի նրան, ով աղոթքի ժամանակ ոչ թե ասում է, թե ինչ է ուզում, այլ՝ Տե՛ր, Դու, ի՞նչ ես կամենում…

 

Հովհաննես Մանուկյան

05.03.25

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․