Երբ մարդ սիրի Քրիստոսին, կազատվի սատանայից, դժոխքից ու մահից

- Այստեղ՝ անկյալ աշխարհում, ինչպես արդեն ասացի, կա սատանա, դժոխք, մահ,- նկատեց հայրը։- Այդ ամենն այստեղ կա, իրականում կա։ Դա այլ ասպարեզ է, չարիք է, խավար և այն, ինչ պատկանում է խավարին։

Մարդը, որ Քրիստոսինն է, պետք է սիրի Նրան, և երբ նա սիրի Քրիստոսին, կազատվի սատանայից, դժոխքից ու մահից։ Կհարցնես ինձ՝ իսկ դու հասե՞լ ես դրան։

Ոչ, դեռ չեմ հասել, ես խնդրում եմ դա, ուզում եմ։ Ե՛վ երբ մենակ եմ լինում, և՛ ընդհանրապես ամենուր ձգտում եմ այդպես ապրել։ Ես դեռ մշտապես չեմ ապրում այնտեղ, ամբողջությամբ մուտք չեմ գործել այդ կյանք։ Բայց․․․ փորձում եմ․․․

Այսինքն ինչպե՞ս ասեմ քեզ, ինչպե՞ս բացատրեմ։ Ես չեմ հեռացել այն ասպարեզ․․․ սակայն մի անգամ եղել եմ այնտեղ, տեսել եմ այն, բայց այժմ այնտեղ չեմ, սակայն հիշում եմ այն, կարոտում և ուզում եմ վերադառնալ։ Ահա, և՛ այժմ, և՛ վաղն ու վաղը չէ մյուս օրը, յուրաքանչյուր ակնթարթ այդ ցանկությունն աճում է, և ես շատ եմ ուզում, փափագում եմ ուղևորվել այնտեղ։ Սակայն այնտեղ չեմ։ Չեմ կարող բացատրել ձեզ դա։

Բայց դե հասկանում եք։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

05.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․