25 Նոյեմբեր, Բշ
Մի կույր ոստականական բաժանմունք մտավ՝ փաստաթղթերը ձևակերպելու համար: Նրան մի բարձրահասակ, հաղթանդամ ոստիկան ընդունեց՝ բարակ ձայնով:
Մեկ այլ կույր բժշկի մոտ գնաց, ով ցածրահասակ ու փոքրամարմին էր, սակայն բարձր ու կոպիտ ձայն ուներ:
Այնուհետև երկու կույրերը հանդիպեցին ու զրույցի բռնվեցին:
- Ինչպե՞ս են այդպիսի գաճաճների ոստիկանություն ընդունում,- զարմացավ առաջին կույրը,- լսել էի, որ ոստիկանությունում միայն բարձրահասակ և ուժեղ մարդիկ են ծառայում:
- Իսկ ես այսօր մի հաղթանդամ բժշկի մոտ էի գնացել,- պատասխանեց երկրորդ կույրը,- այնքան կոշտ ձայն ուներ: Նա ինչպե՞ս կարող է բժիշկ լինել:
«Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն» (Ղուկ. 6:39):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի