22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հուշահամալիրում, ծաղկեպսակի զետեղումից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
ԳՀԽ անդամները նաև հայց բարձրացրեցին առ Աստված՝ Հայոց աշխարհի անսասանության և խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի համար: