Մեխը հոգնեց տուփի մեջ անգործ պառկելուց և որոշեց, որ ինքնուրույն կարող է մի օգտակար գործ անել տանը:
- Քանի որ ես գլխարկ ունեմ, նշանակում է, որ պետ եմ կամ գիտնական,- որոշեց նա ու սկսեց պատերն ու հատակը քերծել:
Տանտերն էլ ստիպված էր մուրճով հասկացնել նրան, որ բանն ամենևին էլ գլխարկի մեջ չէ, այլ այդ գլխարկի տակ գոնե մի փոքր ուղեղ պիտի լինի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի