23 Դեկտեմբեր, Բշ
Մի առևտրական իր խանութից դուրս բազմաթիվ գնացուցակներ է փակցնում, աթոռը դնում խանութի դռան մոտ, նստում և սպասում: Աստծու հրեշտակը ծերունու տեսքով մոտենում է և հարցնում.
- Ինչո՞ւ ես չորս կողմն այսքան գնացուցակներ փակցրել, որոնց մեջ նշված են ապրանքներիդ գները, և այստեղ նստած ո՞ւմ ես սպասում:
Առևտրականը դժկամությամբ նայում է աղքատ ծերունուն և պատասխանում.
- Շատ եմ ուզում եմ, որ Աստված տեսնի մատչելի գին ունեցող ապրանքներիս գնացուցակներն ու մարդկանց իմ խանութն ուղղորդի, բայց նստած սպասում եմ, որ Աստծու կամքով լինի, և մարդիկ հերթ կագնեն խանութիս առջև:
Հրեշտակն ասում է.
- Ասում ես՝ թող Աստծու կամքով լինի, սակայն սրտումդ քո ցանկությունների իրականացմանն ես սպասում: Աստծու կամքը քո ցանկությունների հետ ես շփոթում: Աստծու կամքը պատվիրանները պահելու, սիրո և խոնարհության, այլ ոչ թե քո գնացուցակների և առևտրի աշխուժացման մեջ է...
Հովհաննես Մանուկյան