Աբբա Դանիելը հայտնի էր մեղավորների նկատմամբ տածած իր մեղմությամբ ու գթասրտությամբ: Մի անգամ հիվանդի մոտ գնաց, որպեսզի խոստովանեցնի նրան, սակայն տեսավ, որ հիվանդը երկմտում է:
- Ես չեմ պնդում, որ խոստովանես,- ասաց ծերը,- և չեմ ուզում, որ վախի ազդեցության տակ որոշում կայացնես: Հանգիստ քնիր և եթե վաղն առավոտյան արթնանաս՝ կանչիր ինձ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի