Համբերելու մասին

Մի եղբայր խռովվում էր իր խցում, երբ նստում էր առանձին, և գնալով Թեոդորոս Փերմացու մոտ՝ ասաց նրան այդ մասին: Ծերը նրան ասաց. «Գնա խոնարհեցրո՛ւ քո խորհուրդները և հնազա՛նդ եղիր եղբայրներիդ»: Եվ սա գնալով լեռը՝ բնակվեց եղբայրների հետ: Եվ դարձյալ գալով ծերի մոտ՝ ասաց նրան. «Եղբայրների մոտ ևս չեմ կարողանում հանգիստ գտնել»: Ծերը նրան ասաց. «Եթե առանձին չես համբերում և եղբայրների հետ չես մնում, ինչո՞ւ ելար աշխարհից և մենակյաց դարձար: Ասա՛ ինձ՝ որքա՞ն ժամանակ է, որ այդպես ես»: Ասաց նրան. «Ութ տարի»: Ծերը նրան ասաց. «Ահա յոթանասուն տարի ես այս ձևով եմ ապրում, և ոչ մի օր ինձ հանգիստ չեղավ, իսկ դու ութ տարո՞ւմ ես հանգիստ փնտրում»: Այս լսելով ծերից՝ գնաց զորացած:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․