Հանդարտության մասին

Հայր Նեղոսն ասաց. «Թշնամու նետերից չի խոցոտվի այն ծերը, ով հանդարտվում է խցում, իսկ նա, ով շատերի հետ է շփվում, հաճա­խակի կխոցոտվի: Տրտմտությունն ու սրտմտությունը եթե սանձվեն, ցանկությունը կմարի, և եթե համառոտ ասեմ՝ բոլոր ախտերը կնվա­զեն: Եվ ժամանակի ընթացքում բնությունը կվարժվի բարուն, ախ­տերը կմոռացվեն, առաքինությունները կաճեն, մեղքերը կհեռանան նրանցից, ովքեր մեկուսանում են»: Դարձյալ ասաց. «Հանդարտվելն այն առումով է բարի, որ մարդը վատթար բաներ չտեսնի: Իսկ եթե դրանք չտեսնի, ինչպե՞ս միտքը կփնտրի դրանք: Եթե միտքը չքննի և չցնորվի և մարմինը չշարժի, ապա ախտերը չեն կարող հասնել մար­դու վրա: Իսկ եթե անշարժ մնա չարից, խիստ կհանդարտվի, և ներ­քին մարդը կատարյալ խաղաղություն կունենա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․