Սուրբ Հովհաննես առաքյալն ու Եփեսոսի ավետարանիչն ապրեց մինչև խոր ծերություն՝ այնքան, որ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին նրան եկեղեցի տանում: Եվ քանիցս, ժողովարանում նրանց քարոզելիս, ուրիշ ոչինչ չէր ասում, միայն հիշեցնում էր. «Որդյակներ՛, սիրեցեք՛ միմյանց»: Իսկ եղբայրները, որ իր հետ էին, զարմանալով, որ նույն բանն է կրկնում, ասում են նրան.
- Վարդապետ՛, ինչու՞ ես մշտապես նույն բանը կրկնում:
Պատասխանում է.
-Այն պատճառով, որ սա Տիրոջ պատվիրանն է, և եթե միայն սա կատարեցիր, բավական է:
Հայելի վարուց