23 Նոյեմբեր, Շբ
Երեկոյան մի գյուղացի քրթմնջալով պտտվում է ջրհորի շուրջը և ասում.
- Չեմ կարողանում ջուր հանել այս ջրհորից: Ո՛չ դույլ կա, ո՛չ որևէ հնարավորություն, ո՛չ էլ Աստված իմ խնդրանքն է լսում, իսկ կինս և երեխաներս առավոտվանից սպասում են, թե երբ պիտի ջուր տանեմ տուն:
Նրան է մոտենում հարևանը՝ դույլը ձեռքին և պատասխանում.
- Երրորդ անգամ է` քեզ իմ օգնությունն եմ առաջարկում, իսկ դու մերժում ես, որովհետև բոլոր հարևանների հետ վիճում ես ու նեղանում: Բայց կրկին գալիս եմ, որովհետև իմ դուռն արդեն երրորդ անգամ է, որ Աստծո հրեշտակը թակում է և հետո ինձ այստեղ ուղարկում...
Ավետարանում Հիսուս մեզ պատգամում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք» (Հովհ. 13.34):
Հովհաննես Մանուկյան